Հայոց բանակի կազմավորումը ժամանակի պահանջն էր: 1988 թ. երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմական իրադրություն, ճգնաժամային տնտեսություն, մութ ու ցուրտ տարիներ… Ահա այսպիսի ժամանակաշրջանում էր, որ ծնվեց հայոց բանակը, որ պիտի լիներ հայ ժողովրդի անվտանգության ու խաղաղության երաշխավորը:

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը: 1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Քառօրյա և 44-օրյա պատերազմները լուրջ փորձության առաջ կանգնացրին հայ զինվորին ու հայոց բանակը: Պատերազմը հարվածեց մեր երկրին ու բանակին՝ պատճառելով անդառնալի կորուստներ․․․

Եվ այսօր՝ բանակին նվիրված այս օրը, թերևս, լավագույն բանը, որ կարող ենք անել՝ հիշելն է մեր բանակն ու զինվորներին, աղոթել ու խնդրել գերիների համար՝ հնարավորինս արագ և անվնաս վերադարձ, զոհվածների ընտանիքների համար՝ գերբնական մխիթարություն:

Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ, շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր...

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.