Հոկտեմբերի 1-ը՝ Աղոթքի և ծոմապահության օր
Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միջազգային Միությունը (МАХВЕ), որը միավորում է 14 երկրներից 19 միություն և եկեղեցի՝ ընդհանուր թվով շուրջ 8,000 եկեղեցի, հոկտեմբերի 1-ը հայտարարել է աղոթքի և ծոմապահության օր։
Christians.am-ը ևս, միանալով աղոթքին, կոչ է անում այդ օրը վերածել համազգային աղոթքի և ծոմապահության օրվա։
Աղոթքի հիմնական նպատակն ո ւուղղվածությունը վերջին 1,5 տարում աշխարհն ահաբեկած կորոնավիրուսն է։ Աղոթելու ենք նրանց ապաքինման համար, ովքեր հիվանդ են և գտնվում են հիվանդանոցներում, աղոթելու ենք մխիթարության համար, ովքեր կորուստներ են ունեցել հիվանդության պատճառով, և վերջապես՝ աղոթելու ենք, որ դադարի կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում։
«Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ զորություն ունի» Հակ․ 5․16