Հոգևորականը, որի եկեղեցին ավիրված է, փրկում է ծանր վիրավորված լրագրողին և աղոթում. ռուս քաղաքագետ
«Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողը պատմում էր, որ իրեն փլատակների տակից ծանր վիճակով հանել է հոգևորականն ու աղոթել իր համար` մինչև հիվանդանոց տանող մեքենա հասնելը։ Դուք պատկերացնու՞մ եք։
Հոգևորականն, որի եկեղեցին ավիրված է, փրկում է ծանր վիրավորված լրագրողին և աղոթում։ Սա է Արցախի քաղաքակրթությունը։ Իրենք են առաջին քրիստոնյաները։
Նրանք կռվում են ագրեսիվ, ատելությունից կուրացած բարբարոսների հետ։ ՌԴ-ն պետք է կանգնի քաղաքակրթության կողմը». Քաղաքագետ Սերգեյ Կառնաուխով