«Հիսուսի զորությամբ՝ Վերստին ծնված». Ջորջ Ֆլոյդի սպանության խաչմերուկում տասնյակ մարդիկ փրկվեցին և բժշկվեցին
Ջորջ Ֆլոյդի մահից հետո աշխարհն ականատես եղավ բողոքի անհնազանդ և խաղաղ ցույցերին: Իսկ մենք ականատեսը դարձանք հավատի և սիրո իրադարձությունների՝ քրիստոնյա եղբայրների և քույրերի շրջանում՝ ապացուցելով, որ Քրիստոսում ռասայական տարանջատում չկա, գրում է cbn.com-ը:
Այժմ, Մինեապոլիսի այն փողոցները, որտեղ սպանվել է Ֆլոյդը, դարձել են Աստծո սիրո և փրկության սփռման վայր, քանի որ հարյուրավոր մարդիկ միաբան հավաքվել են՝ փառաբանելու Աստծուն՝ երկրպագության և ավետարանչության միջոցով:
Աստծվածային այս զորեղ շարժման տեսանյութերը և լուսանկարները տեղադրվել են բոլոր սոցիալական ցանցերում: Քարոզիչ Ջոել Բոմբերգերը՝ «Շրջիկ Հեծյալներ» ծառայության անդամներից մեկը, կիսվել է փողոցում տեղի ունեցած ծառայությունների նկարներով, որոնք լի էին անցորդների ծափահարությամբ եւ անսահման ուրախությամբ:
«Մեր Շրջիկ Հեծյալներ-ի խումբն ուղևորվեց Մինեապոլիս՝ մարդկանց Հիսուսի մասին պատմելու և բժշկության հրավիրելու հենց այն վայրում, որտեղ սպանվեց Ջորջ Ֆլոյդը», - հայտնում է Բոմբերգերը: «Պատմելու այնքան շատ վկայություններ կան: Մենք կարողացանք հազարավոր մարդկանց քարոզել, իսկ հարյուրավորներն արձագանքեցին Հիսուսին ընդունելու ավետիսին»:
Նա նաև հավելել է, որ հանգստյան օրերին՝ Մինեապոլիսում, տասնյակ մարդիկ, փոխվելով և Հիսուսի զորությամբ վերստին ծնվելով, բժշկվել և հույսով են լցվել: Օրինակ մի այսպիսի վկայություն՝ խուլ մարդը սկսել է լսել Հիսուսի զորավոր ուժի ներգործությամբ:
«Շրջիկ Հեծյալներ» ծառայության անդամները, նպատակադրված գնացել էին Մինեապոլիս` բացօդյա ծառայություններ անցկացնելու, որտեղ հարյուրավոր մարդիկ բարձրաձայն աղոթում և միաբան երկրպագում էին:
Փողոցի ամեն անկյունում հնչող արձագանքներից պարզ էր դառնում, որ հավատացյալները բացահայտորեն իրականացնում են Հիսուս Քրիստոսի՝ իրենց տրված հանձնարարականը:
Տեսանյութերից մեկում երևում է, որ քարոզիչն առաջնորդում է հավաքվածներին փրկության՝ հետևյալ աղոթքով. «Ես հավատում եմ, որ Դու հարություն ես առել՝ հաղթելով մեղքին և պարտության մատնելով մահին: Ես քեզ եմ տալիս իմ կյանքը: Սու՜րբ Հոգի, առաջնորդիր ինձ, ղեկավարիր ինձ, ցույց տուր ինձ Քեզ հետևելու լիությունը, Հիսուսի անունով, Ամեն»:
Բրենդոն Մարլոուն թվիթերյան գրառում է կատարել՝ կցելով այն մարդկանց նկարներն, ովքեր միաբան աղոթում և միմյանց գրկում են՝ որպես միասնության խորհրդանիշ։
Չնայած մարդկանց սրտերը դեռ ցավում են Ջորջ Ֆլոյդի նկատմամբ կատարված անարդարությունից, այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի Ավետարանն առաջ է ընթանում՝ շատերին մխիթարություն և փրկություն պարգեւելով Երկնային Հոր մեջ, Ով էլ հենց շնորհում է հույսն ու բժշկությունը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը