Հիսուսը կարող է լինել մեր ընկերը
Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ունեմ Հիսուսի նման ընկեր` անգամ կյանքի դժվարին փորձությունների ժամանակ։ Նա Աստվածաշնչի, աղոթքի, փառաբանության ու պատգամի միջոցով հիշեցնում է ինձ Իր ներկայության մասին։
Երբ մենք ունենում ենք փորձություններ կամ դժվարություններ, երբեք չպետք է հուսալքվենք։ Աղոթքով հանձնենք դա Տիրոջը։ Հիսուսը գիտի մեր բորոր թուլությունները, և մենք Իրենից չենք կարող ոչինչ թաքցնել։
Նա հավատարիմ ընկեր է և երբեք չի թողնի մեզ։
Երկու տարի առաջ մենք բերեցինք տուն մի մանկան, որին մենք հանդիպել էինք ժամեր առաջ։ Երեխա, ով մեր արյունակիցը չէր, բայց մենք ընդունում էինք՝ որպես սեփականի։ Եվ այսօր մեր երեխան, ում մենք ամբողջությամբ ճանաչում ենք, տառապում էր մի ցավալի փորձությամբ։ Իմ ընկերությունը Հիսուսի հետ մի վեմ է, որին ես կարող եմ դիմել, երբ ուրիշ տարբերակ չունեմ, և ոչ ոք չի կարողանա Նրա պես հասկանալ իմ զգացմունքները։
Դժվարությունները կարող են ստիպել տրտունջով գալ Տիրոջ առաջ, բայց Հիսուսի հետ ընկերությունը օգնում է մեզ հաղթահարել այդ իրավիճակը, և այս համարը կարող ենք գտնել Աստվածաշնչից.
«Մի վախեցիր, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու իմն ես։ Երբոր ջրերով անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի. երբոր գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի» /Եսայա 43․1-2/։
Միգուցե դուք նույնպես խնդիրների միջով եք անցնում, ինչպես որ ես նախկինում։ Նա ցանկանում է հանդիպել ձեզ, լինել ձեր ընկերը ձեր ողբերգության և ցավի ժամանակ։
Երբեմն մենք կարող ենք ասել, որ ունենք շատ ընկերներ, որոնք կարող են օգնել մեզ, բայց նրանք չեն կարողանա հասկանալ մեզ այնքան լավ, որքան Հիսուսը, քանի որ Նա է մեր Արարիչը։ Բաց արա՛ սիրտդ Նրա առջև և աղոթքով խնդրիր նրան ցույց տալ ճանապարհը, որը դու ինքդ դժվարանում ես գտնել։
Ես շատ ուրախ եմ, որ ունեմ հավատարիմ և հասկացող ընկեր, ինչպիսին Հիսուսն է։ Նա գիտի մեր կարիքները, դժվարությունները, և Նա ցանկանում է օգնել մեզ։ Աստված լավագույն ընկերն է, որ երբևէ կարող ես ունենալ։ Նա կարող է տալ քեզ անբացատրելի ուրախություն և խաղաղություն այս աշխարհում։
Հավատա՛ Նրան, քայլի՛ր Նրա հետ և թույլ տո՛ւր Նրան առաջնորդել քեզ։
Աղբյուրը՝ finds.life.church
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը