Հիսուս Քրիստոսն ունի խաղաղության պարգև ամեն փոթորկի մեջ
Խաղաղություն. շալոմ: Մենք բոլորս ենք ցանկանում այն: Քաղաքագետները խոստանում են այն, իսկ գիտնական-սոցիոլոգները ուսումնասիրում են այն:
Հնարավո՞ր է արդյոք խաղաղություն, քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, որ լի է մեղքով, բարդ մարդկանցով և եսասիրական ծրագրերով:
Որտե՞ղ խաղաղություն գտնել այս աշխարհում:
Գուցե մարդկության և «խաղաղություն» կոչվող այդ օրեցօր մեզնից հեռացող հարստության միջև անդունդը գոյություն ունի, որովհետև մենք խաղաղություն ենք փնտրում սխա՞լ վայրերում: Մենք սխալմամբ հավատում ենք, որ միջազգային համաձայնագրերը իշխանություն ունեն խաղաղություն տալու, կամ ֆինանսական հաջողությունը կարող է խաղաղություն ապահովել:
Հիսուս Քրիստոսն է մարմնացած խաղաղությունը: Խաղաղությունը հնարավոր չէ գտնել ոչ մի տեղ, ոչ մի իրադարձության մեջ առանց Հիսուսի:
Աշխարհի իշխանը ցանկանում է գողանալ ձեր ուրախությունը, սակայն Հիսուսը ցանկանում է, որ դուք վայելեք Իր խաղաղությունն ու ներկայությունը: Թշնամին ցանկանում է, որ դուք խաղաղություն փնտրեք ամեն հնարավոր սխալ վայրերում: Նա ցանկանում է, որ դուք շարունակեք այդ անվերջ վազքը, որը միմիայն կբերի մեկը մյուսի հետևից փակուղիների:
Հիսուսն ունի խաղաղության պարգևն ամեն փոթորկի մեջ, ամեն մենամարտի կենտրոնում՝ չնայած մեր հիասթափություններին:
Երբ անցնում եմ բարդ իրավիճակի միջով, այլևս չեմ աղոթում հասկացողության համար, քանի որ գիտեմ, որ ինձ տրված է մի ավելի թանկարժեք և հավիտենապես ավելի նշանակալի բան, քան այն սովորական հասկացողությունը, որին ունակ է մարդկային ուղեղը.
«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.7):
Խաղաղությունը ամեն հասկացողությունից վեր է: Խաղաղությունը ավելի մեծ զորություն ունի, քան այն, որ մարդկային մտածելակերպն ու հասկացողությունը կարող են առաջարկել:
«Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև քեզ է հուսացած» (Եսայի 26. 3):
Խաղաղությունը ծնվում է Աստծուն ապավինելուց: Եթե ես չունեմ խաղաղություն, ապա ոչ որովհետև Նա ինձ չի տվել, այլ որովհետև ես հրաժարվում եմ վստահել Նրան: Երբ իմ միտքը անխախտ կերպով կենտրոնացած է Նրա վրա, Ով խաղաղության Իշխանն է, ապա ոչինչ չի կարող խարխլել այն խաղաղությունը, որ ես ստացել եմ՝ ընդունելով Հիսուսին՝ որպես իմ Տեր ու Փրկիչ:
Երբ դուք որոշում եք կայացնում ամեն իրավիճակում փնտրել խաղաղություն, դուք որոշում եք կայացնում փնտրել Հիսուսին:
Այնպես որ, իմ կոչն է ձեզ այսօր՝ ապրեք խաղաղության մեջ ու որոնեք այն:
Տոնեք Նրա խաղաղությունն ու ներկայությունը ձեր կյանքում: Խաղաղությունը Աստծո ներկայության նվերն է ձեր կյանքում:
Քերոլ ՄաքԼաուդ