ՀԻՆ ՄԱՐՏԿՈՑԸ
Կարևոր չէ, թե հոգևորապես որքան սառն եք դարձել և որքան եք հեռացել հավատքից։ Նման հին մարտկոցի՝ ձեզանում մշտապես կա մնացորդային լիցք. մեկ անգամ Սուրբ Հոգով զորացված մարդը մշտապես զորացված է։ Դուք միայն պետք է մաքրվեք Հիսուսի արյամբ ու նորի պես կդառնաք։
Իմ ընկերներից մեկը մաքրում է իր ավտոտնակը և մի մետաղի կտոր գցեց կուտակված աղբի վրա։ Այն տեսանելի և լսելի առկայծում առաջացրեց։ Պարզվեց, որ այնտեղ մեքենայի հին մարտկոց էր դրված։ Այդ մետաղի կտորը կարճ միացում էր առաջացրել մարտկոցի հաղորդալարերի միջև։ Այդ մարտկոցի մեջ դեռևս մի փոքր լիցք էր մնացել, և նա դուրս հանեց այն աղբից՝ մտածելով, որ դեռ կարող էր օգտագործել։
Ոմանց համար սա կարող է առակ լինել։ Դուք հանձնվել եք և մտածում եք, որ զորությունը հեռացել է ձեզնից։ Այն երբեք չի հեռանում։ Մաքրե՛ք ձեր շուրջը գտնվող աղբը և կհայտնաբերեք, որ Սուրբ Հոգուն այդքան հեշտ չէ անջատել։ Տարիներ շարունակ քարոզելով հզոր մարգարեական օծության ներքո՝ Եղիսեն մահացավ, բայց օծությունը մնաց նրա ոսկորների վրա։ Երբ մի մահացած երիտասարդի պատահաբար գցեցին Եղիսեի գերեզմանը, նա հարություն առավ (տե՛ս Բ Թագավորաց 13.21)։
Ձեզ համար դեռ հո՛ւյս կա։
«Սուրբ Հոգի. Մենք հրավտա՞նգ ենք, թե՞ հրակայուն» գրքից