Մեջքը գոտեպնդել

«Fresh Life Church» եկեղեցու հիմնադիր և հովիվ Լևի Լուսկոն՝ եղել է Մոնտանայում, Ուիոմինգում, Օրեգանում և Ութահում, նաև «Take back your life» հայտնի գրքի հեղինակն է, որտեղ նա ընթերցողին տալիս է գործողությունների ցուցակ՝ ինչպես սեփական  մտքերը  կյանքի իրական փոփոխության վերածել: Դա շատ կարևոր է, քանի որ երբ դու հետ ես նայում քո անցյալին, ընդամենը տեսնում ես՝ ինչքան բան է փոխվել քո կյանքում: Հովիվ Լուսկոն ուզում է, որ ամեն հավատացյալ իմանա, որ յուրաքանչյուրն իր կյանքի առաքելությունն ունի, որ Աստված նրանց համար յուրահատուկ ծրագիր ունի, որով իրենք իրենց կյանքի ճանապարհը կհարթեն: Ես հավատում եմ, որ եթե ժամանակին ընդառաջ մենք մեր մեջքը գոտեպնդենք այս գիտելիքով, փորձություններն ու նեղությունները մեզ խուճապի չեն մատնի: Հակառակը՝ երբ մութ ժամանակները գան, իսկ դրանք կգան, մենք պատրաստ կլինենք և թույլ կտանք, որ այդ բաները հնարավորություններ դառնան, որ Աստված ավելի մեծ բաներ անի:

Երբ դժվարություններ են գալիս

Յուրաքանչյուրն էլ կունենա դժվարություններ, ինչպիսին աշխատանքի կորուստն է, սիրելիի կամ ընկերոջ մահը կամ լուրջ հիվանդություն, բայց դու չպետք է զգացմունքներդ թողնես այդ ծուղակում, մնաս վատ տրամադրության մեջ և վախենաս, որ դրանք կխորանան: Դու կարող ես այս ամենից դուրս գալ, եթե կենտրոնացած մնաս Տիրոջից առած առաքելության և քո կյանքում Նրա ունեցած նպատակի վրա: Ցանկացած մարդու կյանքում էլ ինչ-որ չափով տեղի կունենա ողբերգություն. հարցն այն է՝ մենք կնայե՞նք դրան Սուրբ Գրքի և Աստծո գերագույն նպատակների տեսակետից:

Շնչի՛ր, մտածի՛ր և ապրի՛ր

Յուրաքանչյուր օրվա անբաժանելի մասն է կազմում այս «շնչի՛ր, մտածի՛ր և ապրի՛ր»-ը: Այս կարևոր մտքերը ախտորոշիչ հարցեր են տալիս, օրինակ, ո՞րը կլինի ամենավատ բանը, որ կպատահի, եթե փորձես ու ձախողվես… իսկ ո՞րը կլինի՝ ամենալավը: Այս հարցերը քո կյանքը Աստծո սուրբգրային օրինակի և Նրա մեծագույն նպատակի մեջ դասավորելու համար են: «Շնչել» նշանակում է մենք հավանաբար պետք է դանդաղեցնենք ընթացքը և երկար մտածենք շտապ որոշումներ կայացնելուց առաջ: «Շնչել ու մտածելուց» հետո ժամանակն է, որ ապրենք ըստ դրա: Օրինակ՝ Սուրբ Գիրք կարդալուց հետո օգտակար կլինի «շնչել, մտածել և ապրել» այն, ինչ քիչ առաջ կարդացիր:

Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.