Եթե անգամ թզենին չծաղկի, ո՛չ էլ որթատունկերի վրա պտուղ լինի, ձիթենու բերքը ձախողվի ու արտերը կերակուր չտան, հոտը փարախից կտրվի եւ մսուրներում արջառ չլինի, ես դեռ իմ ՏԻՐՈՋՈՎ պիտի ցնծամ, պիտի ուրախանամ իմ փրկության Աստծով: Ամբակ. 3.17,18

Պիտի խնդրեմ, որ ի նկատի ունենաս, թե քանի տեսակ ծանր եւ լուրջ դժբախտություններ են հիշատակված վերեւի տողերում եւ ինչ հերոսական հավատքով են ընդունված դրանք:

Ինձ թվում է, որ այս խոսքերը պետք է գրել անխորտակելի ժայռերի վրա ադամանդյա գրերով:

Երանի այս խոսքերը աստվածային շնորհքով գրվեին մեր սրտերի վրա: Այս խոսքերը արտասանողը հստակ ուզում է ասել, որ իր որեւէ դժբախտության ժամանակ ինքը Աստծուն պիտի դիմի եւ հանդարտ հավատքով ու համբերությամբ, բոլոր դժբախտությունների եւ խավարի ժամանակ Նրա՛ն պիտի սպասի:

Ոչ միայն այդքանը պիտի անի, այլ իր հավատարիմ Աստծուն պիտի սպասի նվիրական ու սուրբ ուրախությամբ եւ ակնկալությամբ: Ահա օրհնյալ եւ հերոսական վստահությունը եւ հրաշափառ անպարտելի սերը:

Անհնար է, որ մեր Աստվածը անտեսի այսպիսի հավատքը եւ վստահությունը, կամ անտարբեր մնա այսպիսի սիրո հանդեպ, որը մերժում է կասկածը իր հավատարիմ Բարեկամի եւ Աստծո վրա:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.