Հայտնություններ՝ հետին թվով. Ալեքսանդր Շևչենկո
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները»: Առակաց 3.5-6
Երբ Աստծուն խնդրում ենք ցույց տալ մեզ ճանապարհը, երբեմն Նա բացում է, թե ինչ է պետք անել: Այդպիսի դեպքերում մենք պարտավոր ենք գործելու` համաձայն վերևի առաջնորդության: Բայց լինում է, որ իրավիճակի զարգացումը մեզ դուր չի գալիս, և մենք խնդրում ենք Աստծուն փոխել «գետի հունը», քանի որ չենք տեսնում օգուտ դեպքերի այդպիսի շրջադարձից: Դրանով հանդերձ, և՛ առաջին դեպքում, երբ մենք գիտենք ճանապարհը և կարող ենք քայլեր անել անհրաժեշտ ուղղությամբ, և՛ երկրորդ դեպքում, երբ չգիտենք ճանապարհը՝ հանգամանքների գերի դառնալով, Աստված ուղղորդում է մեր ուղիները:
Երբ Հովսեփը գերի վաճառվեց եղբայրների կողմից իսմայելացիներին, նա տեսնում էր փակուղի՝ ի հեճուկս իր վարդագույն երազների: Բայց մեկ օր, լինելով Եգիպտոսի փոխանորդ, Հովսեփը կնայի իր անցած ճանապարհին և կասի եղբայրներին.
«Եւ թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց Աստուած այն լաւի դարձնել խորհեց». Ծննդոց 50.20:
Երբ Դավիթը իրեն գիժ ձևացրեց Անքուս թագավորի առաջ՝ վախենալով իր կյանքի համար, նա տեսնում էր փակուղի` առանց ելքի և իմաստի: Սակայն կյանքի վերջում, ետ նայելով իր անցած ճանապարհին, Դավիթը կասի.
«... Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ». Սաղմոս 16.5-7:
Ես սա անվանում եմ հայտնություններ հետին թվով: