Հավատքը հոգևոր ուժ է, որ գործում է հոգևոր աշխարհում: Այո՛, Աստված գիտի, թե ինչ կարիքներ ունենք մենք: Եվ Մաթևոս 6.33-ում նա ասել է. «Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ»:

Աստծո Արքայությունը արդարությունն է, խաղաղությունը և ուրախությունը Սուրբ Հոգով: Եթե դու Աստծո հետ ուղիղ ես և ունես Նրա խաղաղությունն ու ուրախությունը, դու կարող ես լսել Նրա ձայնը, և Նա կապահովի ամեն բանով, ինչի կարիքը դու ունես, մինչ դու քայլում ես Նրա Խոսքին հնազանդ:

Մինչ դու դառնում ես Նրա աստվածային էության կրողը՝ Նրա Խոսքի խոստումների միջոցով, քո հավատքը աճում է, և դու հավատում ես այն ամենին, ինչ Աստված ասել է, որ կանի: «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է։ Որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին» (Եբրայեցիս 11.1):

Հավատքը իրականությունն է քո սրտում, որ տալիս է քեզ վստահություն՝ խնդրելու Աստծուց այն ամենը, ինչի կարիքը դու ունես. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք՝ թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանից» (Ա Հովհաննես 5.14-15): Մինչ մենք քայլում ենք Նրա Խոսքին հնազանդ, ձեռք ենք բերում վստահություն: Մենք հասկանում ենք, որ Նա կառաջնորդի մեզ՝ ցանելու սերմ, որն էլ կտա այն հունձքը, որը մենք սպասում ենք:

Աստված վերականգնել է այն, ինչ գողացվել է մեզնից Եդեմի պարտեզում՝ Իր հետ հարաբերությունները: Մենք պետք է լսենք Նրա ձայնը և քայլենք հնազանդության մեջ՝ որպես Աստծո ժողովուրդ: Ահա թե ինչու է Աստծո Խոսքը մեզ տրվել. «Նրա համար ինչ որ գրվեցավ՝ մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ և գրքերի մխիթարությամբը հույսն ունենանք» (Հռոմեացիս 15.4):

Ես չգիտեմ, թե ինչպես է դա գործում, բայց գիտեմ, որ երբ փնտրում եմ նախ Նրա Արքայությունը, աշխարհի բաները հետևում են ինձ:

Հիսուսը խոստացել է մեզ կյանք և էլ ավելին: Սատանային պետք չէ այն, ինչ դու ունես: Նա ցանկանում է գողանալ Աստծո այն Խոսքը, որ կա քո սրտում: Երբ դու լցված ես դառնությամբ, չներումով և բարկությամբ, նա ունի մուտք քո կյանք՝ գողանալու, սպանելու և քանդելու:

Այս աշխարհում Աստծո Արքայությունը պահելու գաղտնիքը սա է. դու պետք է գնահատես Աստծո Խոսքը:

Ի՞նչ եղավ Եվայի հետ Եդեմի պարտեզում: Նա չգնահատեց Աստծո Խոսքը: Նա հավատաց սատանայի ստերին և տեղ տվեց ստախոսին: Մի՛ ընկիր այդ թակարդի մեջ:

«Բայց վախենում եմ՝ մի գուցե ինչպես օձն իր խորամանկությամբը խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11.3):

Ջոյս Թիլնի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.