Հետո ի՞նչ, եթե ոմանք չհավատացին, միթե՞ նրանց անհավատությունը կարող է Աստծո հավատարմությունը ապարդյուն դարձնել: Հռովմ. 3.3

Ես կարծում եմ, որ կյանքիս մեջ ունեցած նեղություններիս մեծամասնությունը իմ թերահավատության արդյունքն են եղել:

Ինչպե՞ս պիտի չկարողանայի ուրախ եւ երջանիկ լինել, եթե չհավատայի, թե անցյալս ամբողջությամբ ներված է, ներկայիս համար ինձ պետք եղած ուժը հայթայթված եւ ապագաս հույսով հավիտենապես պայծառացած է այն պատճառով, որ Աստված Ինքը, Իր Խոստումները ու Իր կատարած գործը անփոփոխ են եւ կախում չունեն իմ զգացմունքներից, տրամադրությունից եւ իմ թերահավատությունից, այլ նրանք հաստատված են մնում հավիտենապես անսասան ժայռի վրա, ու նրանց գագաթը հասնում է Աստծո բյուրեղ նկարագրի կատարելությանը: Մոն Պլան հսկա լեռը հաստատ է մնում իր տեղը, հոգ չէ, թե իր լանջերն ի վեր մագլցողների գլուխը պտտվում է, հոգնում են կամ ընկնում: Ջ.Սմեթըմ

Արդյոք զարմանա՞նք, երբ թերահավատությամբ տկարացան, ոչ թե նրա համար, որ հավատքը որեւէ արժեք ունի, կամ կարող է շահել, կամ որեւէ գործից գլուխ հանել, այլ Աստված Իր վեհափառությամբ պայման է դրել հավա՛տքը՝ Իր պարգեւները ստանալու համար: Նա բոլորովին ազատ է Իր իմաստուն կարգադրությունների մեջ: Վեր. Ս.Հարթ

Թերահավատությունն ասում է. «Ինչպե՞ս կարելի է»: Հավատքը հազարավոր «ինչպե՞ս»-ներին ունի մեկ պատասխան՝ «Աստված»: Ս.Հ.Մ.

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.