Մեր Աստված հավատարիմ Աստված է. Նա հավատարիմ է և մեր կյանքի ցանկացած իրավիճակի մեջ մեր կողքին է: Պարզապես Նա ցանկանում է մեր սրտում տեսնել վստահություն և հավատք` ուղղված Իրեն: Դժվար թե, այս աշխարհում գտնենք մեկին, ում կարող ենք վստահել ավելի, քան մեզ արարող Աստծուն:

Չնայած այս ամենին, երբեմն մեր կյանքում գալիս են իրավիճակներ, երբ մեզ թվում է, թե Աստված թողել է մեզ մեր դժվարության մեջ. չենք զգում, որ Նա գործում է, բայց գիտենք, որ Նա հավատարիմ է: Ու այստեղ հարց է առաջանում՝ Տե՛ր, ինչո՞ւ...

Եթե սրտումդ ասես, թե. «Այն ազգերը ինձանից շատ են, ես ինչպե՞ս կարող եմ նրանց հալածել» (Երկ. Օրինաց 7.17), և Աստծո խոսքում գտնես պատասխանը. «Այո՛, դու գիտես, բայց արդյո՞ք հավատում ես, արդյո՞ք վստահում ես, արդյո՞ք սրտումդ դժվարությունդ ու խնդիրդ ավելի մեծ չես կարծում, քան քո Աստծուն»:

Աստված միշտ գործում է մեր կյանքում ըստ մեր հավատքի, բայց երբեմն թույլ ենք տալիս, որ վախը խեղդի մեր հավատքը...

«Նրանցից մի վախեցիր. հիշելով հիշիր, ինչ-որ քո Տեր Աստվածն արեց»... (Երկ. Օրինաց 7.18)

Հիշելով հիշիր քո Աստծո հավատարմությունը: Վստահ եմ, որ բազում անգամներ Տերը պահել է քեզ, օրհնել է, զորացրել, քո կողքին է եղել: Որեմն ինչո՞ւ ենք մոռանում Նրա արածները, երբ կանգնում ենք մեկ այլ դժվարության առաջ: Նա այնտեղ էլ մեզ հետ է, երբ մեր սրտում կա հավատք և վստահություն՝ ուղղված Իրեն: Մեր հավատքն է, որ սահմանափակում է մեր ամենակարող Աստծուն...

«Եվ գիտացիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ Իրեն սիրողների և Իր պատվիրանքները պահողների համար մինչև հազար ազգը ուխտ ու ողորմություն է պահում» (Երկ. Օրինաց 7.9)։

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.