Որպես ագարակատեր՝ կարծում եմ՝ պետք է հավատանք, որպեսզի հաջողենք ունենալ լավ ագարակ։ Ագարակատերը սերմը ցանում է հողում, սակայն այդ սերմն աճեցնում է Աստված։ Միայն պետք է հավատանք։

Հակոբոս 1.6-8-ում գրված է.

«Միայն թէ թող հավատքով խնդրե առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին, Այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մի բան կառնե։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը»։

Հակոբոսը սովորեցնում է մեզ, որ ամեն բան պետք է խնդրենք հավատքով ու չերկմտենք։

Աստծո հետ քայլելու տարիների ընթացքում շատ բան եմ սովորել։ Երբ մենք խնդրում ենք ինչ-որ բան հավատքով, պետք է դրա համար նաև գոհություն հայտնենք Աստծուն։

«Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով՝ ձեր  խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը»։ Փիլիպեցիս 4.6-7

Ահա մի պարզ ձևակերպում, թե ինչպես կարող եք ստանալ ձեր աղոթքների պատասխանները՝

# 1Հովհ. 5.14-15

Պետք է կարողանաք հասկանալ Նրա կամքը ձեր կյանքի ամեն իրավիճակում։

# Մարկոս 11.22-24

Աղոթե՛լ  հավատքով։ Ամեն բան  հիմնված է Աստծո խոսքի և Նրա խոստումների վրա։

# 1 Թեսաղոնիկեցիս 5.18

Առաջ շարժվե՛լ և սկսե՛լ շնորհակալություն հայտնել Աստծուն դեռ չպատասխանված  աղոթքի համար։

Մի քանի տարի առաջ Սուրբ Հոգին առաջնորդեց ինձ գնալ Հարավային Աֆրիկայի արևմտյան հատվածը, որպեսզի միասին աղոթենք անձրևի համար։ Այդ շրջանը մի քանի տարիներ շարունակ վերապրում էր երաշտ։ Եվ ես հայտարարեցի, որ բոլորն իրենց հետ բերեն անձրևանոցներ, քանի որ անձրև է գալու։

Ես տարակուսանքի մեջ էի։ Սակայն այլևս ետդարձի ճանապարհ չկար։ Ես չասացի մարդկանց, որ հավանաբար անձրև է գալու, այլ հավատքով դավանեցի՝ անձրև է գալու։ Եվ այդպես էլ եղավ։ Քանի որ Աստված պատասխանում է հավատքով խնդրած աղոթքներին։

Շատ մարդիկ էին եկել։ Եվ այդ օրից ի վեր Աստված օրհնեց այդ վայրը։ Գյուղատնտեսն ասում էր, որ իրենք  սպասում էին եգիպտացորենի բերքահավաքին։

Ես փառք եմ տալիս Աստծուն Իր հավատարմության համար։

Երբ մտածում ենք ամեն բան վատ է, Աստված փնտրում է մարդկանց, ովքեր չեն հանձնվի, հավատքով կաղոթեն և շնորհակալություն հայտնելով՝ կսպասեն Նրա պատասխանին։

Աղբյուրը inspiration.org

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.