Համբերությամբ վազենք: Եբր. 12:1

Համբերությամբ վազելը շատ դժվար բան է: Վազելը ցույց է տալիս համբերության պակասը, նպատակին արագ հասնելու ձգտումը:

Ոմանց համար համբերել նշանակում է պառկել, կամ հիվանդությամբ անկողնուն դատապարտված լինել: Սակայն նման համբերությունը ամենադժվար համբերությունը չէ: Կա շատ ավելի դժվար համբերություն: Դժբախտության եւ վշտի ժամանակ լինել հանդարտ եւ համբերել, պահանջում է մեծ զորություն: Սակայն շատ ավելի մեծ ուժի կարիք ունենք, երբ մեր սրտի մեջ վերք եւ ուսի վրա բեռ ունենալով գործում ենք եւ վազում: Ունենալով մտատանջության լուրջ պատճառներ եւ առաջ գնալ մեր պարտականությունների մեջ, նշանակում է նմանվել Քրիստոսին:

Մեզանից շատերը մոռանում են, որ մենք կանչված ենք ոչ թե պառկելով համբերել, այլ վազելով: Մեզ պատվիրված է թաքցնել մեր վշտերը, բայց ոչ թմրածությամբ եւ անհոգությամբ, այլ մեր եղած տեղում առույգ ծառայությամբ՝ տանը, դպրոցում, աշխատավայրում, մեր բոլոր հարաբերությունների ընթացքում ուրիշներին ուրախացնելով: Մեր վշտերը թաղելու համար չկա դրանից առավել հաջող ձեւ: Ա՛յս է համբերությամբ վազելը:

Սա՛ էր Քո համբերությունը՝ Աստծո Միածին Որդի: Սա թե՛ սպասել, եւ թե՛ վազել էր: Նպատակին դիմել, բայց միեւնույն ժամանակ գործել: Տեսնում եմ Քեզ, երբ Կանայի հարսանիքին ջուրը գինիի ես վերածում, որպեսզի չլինի թե մարդկանց ուրախությունը խանգարվի: Տեսնում եմ Քեզ, երբ մարդկանց անոթությունը հագեցնելու համար, հացը օրհնելով բազմացնում ես այն: Դու Քո վշտերը թաքցնելով արեցիր այդ բոլորը: Մարդիկ ամպերի մեջ ծիածան են խնդրում Քեզանից, սակայն ես ուզում եմ, որ ի՛նձ ծիածան անես իմ ամպերի մեջ ուրիշներին ուրախացնելու համար: Իմ համբերությունը աշխատանքիս դաշտի մեջ միայն ամբողջական պետք է լինի: Ջ.Մեթիսըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.