Երանի՜ բոլոր նրանց, ովքեր Նրան են սպասում: Եսայա 30.18

Սպասելը շատ հեշտ է թվում, սակայն Քրիստոսի հավատարիմ զինվորը տարիների ընթացքում է միայն սովորում այս դասը: Քայլելը, եւ արագ քայլելը շատ ավելի հեշտ է, քան հանդարտ մնալն ու սպասելը:

Երբեմն Տերոջը մեծ ցանկությունով ծառայելու համար լցված հոգին խառնաշփոթ եւ մոլորված իրավիճակների մեջ է գտնում ինքն իրեն, եւ չի իմանում թե ի՞նչ պետք է անի, կամ ո՞ր ճանապարհը պետք է ընտրի՝ հուսահատվի՞, երկչոտությամբ ընկրկի՞, աջ թե ձախ կո՞ղմ շրջվի, ենթադրություններո՞վ առաջ գնա կամ ….:

Ո՛չ, սրանցից ոչ մեկը պետք չէ, որ անի, այլ պետք է պարզապես սպասի, բայց սպասի աղոթքով: Աղաղակիր Տերոջդ եւ խնդիրդ ու վիճակդ Նրա առջեւ բացիր, Իր խոստումները հիշեցնելով՝ խնդրիր Իր օգնությունը:

Սպասիր, սակայն սպասիր հավատքով: Հայտնի՛ր Տիրոջդ քո Իր վրա ունեցած անվերապահ վստահությունդ: Հավատք, որ եթե Նա քեզ նույնիսկ մինչեւ կես գիշեր սպասեցնել ուզի, ճիշտ ժամանակին պիտի հասնի քեզ եւ պիտի հայտնի Իր կամքն ու ծրագիրը եւ պիտի փարատվեն մթությունն ու անորոշությունը:

Համբերությա՛մբ սպասիր Նրան: Առօրյա վիճակներիդ մասին մի՛ տրտնջա եւ մի՛ գանգատվիր, ինչպես արեցին իսրայելացիները: Ճիշտ եղածի պես ընդունիր ամեն բան, առանց որեւէ անձնական շահախնդրության դիր ամեն բան Աստծո հավատարիմ ձեռքերի մեջ եւ ասա Նրան. «Ոչ թե իմ, այլ Քո կամքը միայն լինի: Ճգնաժամի մեջ եմ ու չգիտեմ, թե ինչ եմ անելու, բայց պիտի սպասեմ Քեզ, մինչեւ որ հոսանքը շրջես եւ թշնամուն ետ մղես: Ես Քեզ, միայն Քեզ պիտի սպասեմ այն վստահությամբ, որ Դու միշտ պիտի լինես իմ ուրախությունը, ցնծությունը եւ փրկությունը եւ իմ բարձր աշտարակը»:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.