Աստծո Խոսքը պատվիրում է մեզ. «Աստծո սպառազինությունն առեք… փրկության սաղավարտն առեք…» (Եփեսացիս 6.17): Փրկություն` նշանակում է ազատագրում. հետևաբար առեք այս խոսքը, որ հագնեք փրկության սաղավարտը:

Ինչո՞ւ է Աստծո Խոսքը պատվիրում հագնել փրկութունը և հագնել հենց գլխին: Որովհետև մեր Հայրը գիտի, որ մեր պայքարները մտքում են կատարվում. միտքը կապող ու վերահսկող ոգու միջոցով ստերը, խաբեություններն ու դիվային հարձակումները արմատավորվում են մարդու մեջ` դրսևորելով գայթակղություն: Այդ ոգին մարդու մտքերը կենտրոնացնում է սխալ ուղղության վրա` անառողջ ու անպտուղ մտորումների վրա:

Մեր Հայրը, ով արարել է մեզ, կատարելապես ճանաչում է մեզ: Նա ճանաչում է նաև սատանային և նրա ծրագրերն ու ռազմավարությունը:

Ինչպես տեսնում եք՝ մենք գործ ունենք: Մենք պետք է գործենք: Մենք պետք է հագնենք փրկության սաղավարտը: Նա արդեն տվել է մեզ փրկության սաղավարտը, բայց պետք է կրենք այն, որ այն պահպանի մեր միտքն ու խորհուրդները՝ կենտրոնացած լինելու Հիսուս Քրիստոսի վրա: Մենք կարիք ունենք մեր վրա առնելու փրկության սաղավարտը, որպեսզի կարողանանք ունենալ Քրիստոսի միտքն ու մտածելակերպը` կրելով մեր ներսում Սուրբ Հոգուն:

Մենք պետք է կանգ առնենք ու մտածենք այնպես, ինչպես Քրիստոսը կմտածեր, և չառաջնորդվենք մարմնավորապես ու թույլ չտանք, որ թշնամին մեզ ծուղակի մեջ գցի: Այս կյանքում առաջ քայլելով` մենք կարիք ունենք իմանալու, որ մեր միտքը պահպանված է փրկության ամուր սաղավարտով:

Թշնամին կարող է ներթափանցել մեր մտքերի մեջ այնքան ժամանակ, որքան թույլ ենք տալիս: Մենք կարիք ունենք հզորանալու՝ որպես զենք Աստծո ձեռքում: Պատկերացրեք նետեր, որ արձակվում են մեր հավատքի վահանի ու արդարության զրահի վրա: Առաջինը դրանք գալիս են հարվածելու մեր մտքին:

Եվ այն, ինչ տեղի է ունենում մեր մտքում, ազդում է հավատքի վահանի ու արդարության զրահի վրա: Հետևաբար, պետք է հեռացնենք ամեն արգելքներ ու կապանքներ մեր մտքից՝ աղոթքով գերի բռնելով ամեն սխալ մտքեր ու Աստվածաշունչ կարդալով: Աստված մեկ անգամ ասաց ինձ. «Քե´թի, եթե քո միտքը Իմ Խոսքով լցված լինի, ապա տեղ չի մնա բացասական ու վախով լցված մտքերի համար»:

Աստված տվել է մեզ ծրագիր, որով պետք է գործենք: Դա Իր Խոսքի մեջ է: Մտիր Նրա Խոսքի մեջ` Աստվածաշնչի մեջ, լցվիր դրական մտքերով ու Աստծո խոստումներով: Այնպես ընկղմվիր Նրա խոսքի մեջ, որ այլևս ոչինչի տեղ չմնա:

Մեկ այլ հայացքով նայիր փրկության սաղավարտին: Այն պարզապես փրկության սաղավարտ չէ, այն քո´ փրկության սաղավարտն է: Հիսուսն արդեն վճարել է գինը: Ամուր հագիր քո սաղավարտը: Հսկի´ր մտքերդ: Ստացի´ր այն, ինչ Նա արել է, ու այսօր վայելիր Նրա գերբնական փրկությունը:

Քեթի Դեգրոու

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.