«Որովհետեւ այս անթլփատ Փղշտացին ո՞վ է՝ որ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատէ» (Ա Թագ. 17.26):

Հնարավոր է՝ ձեր առջև այսօր կանգնած է հսկա: Դա կարող է լինել հիվանդության կամ անհաջողության հսկան, ֆինանսական կործանման կամ այլ որևէ խնդրի հսկան: Բայց թույլ մի՛ տվեք նրան ձեզ վախեցնել: Դուք ունեք գաղտնի զենք: Զենք, որն իր ժամանակին դարձրեց փոքրիկ հովվին արջերին, առյուծներին և հսկային հաղթող չեմպիոն: Այդ զենքն է Ամենակարող Աստծո հետ արյան ուխտը:

Դավիթի օրերում այդ ուխտի նշանը թլփատությունն էր: Դրա համար, երբ անվանեց Գողիաթին անթլփատ, Դավիթը սա նկատի ուներ. «Գուցե այս տղան և հսկա է, գուցե նա ուժեղ է, բայց նա չունի ուխտ Աստծո հետ, և դրա համար ես կարող եմ սպանել նրան»:

Ինչպես Դավիթը, դուք նույնպես ունեք ուխտ: Բայց ձերն ավելի լավն է: Այն ուխտը, որ ուներ Դավիթը, խոստանում էր առատ օրհնություններ նրանց, ովքեր կհետևեին դրան, բայց այդ ուխտի մասն էին կազմում նաև անեծքները նրանց համար, ովքեր կխախտեին այն:

Մեր ուխտում դա չկա: Մեր ուխտը նոր ուխտ է, որ Հիսուսը գնեց Իր արյունով: Այն կախված չէ մեր կարողություններից: Այն կախված է Նրանից և այն բանից, ինչ արդեն Նա արեց: Իսկ Նա արդեն արել է ամենը: Ձեզ պետք է միայն դրան հավատալ և ընդունել այն:

Կարդացե՛ք Երկրորդ Օրինաց 28.16-68-ը: Այստեղ թվարկումն է այն անեծքների, որոնցից Քրիստոս ձեզ ազատեց: Դուք անգամ կարող եք դա անվանել հսկաների ցուցակ, որոնց Հիսուսն արդեն հաղթել է ձեր փոխարեն: Սրա մեջ մտնում են սատանայի բոլոր դավերը, որոնք միայն սատանան կարող է գործածել, որ ոչնչացնի ու կործանի ձեզ:

Կարդացե՛ք և ուրախացեք: Սա այն է, ինչից Աստված բժշկել ու ազատագրել է ձեզ:

Թույլ մի՛ տվեք ոչ մի հսկայի վախեցնել ձեզ: Դուք ունեք արյան ուխտ Ամենակարող Աստծո հետ: Չկա որևէ անթլփատ իրավիճակ երկրի վրա, որ կարողանա ձեզանից խլել ձեր հաղթությունը:

Գաղատացիներին 3.13-29

Հեղինակ՝ Ք. Կոուպլենդ
Աղբյուրը՝ jesustoday.info

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.