-Գոհանա՞լ։

-Գոհանալ։

-Ցավի՞ համար։

-Ցավի համար ավելի կարևոր է։

-Ներե՞լ նեղացնողին։

-Ներել։ Նա տկար է վախի մեջ։ Դու ուժեղ ես։

-Ընդունե՞լ սգավորին։

-Ընդունել  նրա բոլոր ողբերը և անհանգստությունները։

-Բարձրացնե՞լ ընկածին։

-Բարձրացնել։ Նա քո համախոհն է։ Մեկը շատերից։

-Օրհնե՞լ։

Օրհնել։

-Եվ անիծողների՞ն։

-Նրանց նույնպես։

-Սիրե՞լ դաժան աշխարհը։

-Սիրել։ Աշխարհը փրկել կարող է միայն ՍԵՐԸ․․․

Հ․Գ․ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» /Հովհաննես 3․16/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.