Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը...
«Եվ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին և աղօթք անեն և իմ երեսը խնդրեն և իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը և կներեմ նորանց մեղքը և կբժշկեմ նորանց երկիրը» (Բ Մնացորդաց 7.14):
Երբեմն մենք անտեսում ենք փոքրիկ «վնասվածքը», մինչև այն բորբոքվի և պահանջի մեր ուշադրությունը բուժելու համար: Այն, ինչ սկսվում է որպես փոքրիկ վնասվածք, կարող է հանկարծ դառնալ կյանքին սպառնացող առողջական խնդիր: Եթե մի փոքր ժամանակ տրամադրենք՝ կտրվածքը ախտահանելու և վիրակապելու համար, մենք կխնայենք մեր հետագա ժամանակը, դժվարությունները և բուժումը՝ չդարձնելով ավելի լուրջ խնդիր:
Ճիշտ նմանատիպ ուշադրություն է պահանջում ապաշխարության կյանքով ապրելը, երբ ամեն օր բախվում ես նույնանման «փոքրիկ» մեղքերի: Եթե մենք անտեսենք և չխոստովանենք դրանք հնարավորինս շուտ, մենք կվտանգենք մեզ՝ թույլ տալով, որ մեր մեղքերը մեզ գցեն ավելի մեծ խնդիրների և կախվածությունների մեջ:
Ըստ երկնքի չափանիշների՝ մենք երբեք չենք կարող լինել կատարյալ, առանց մեղքերի, բայց մենք կարող ենք ամբողջ սրտով հետևել Աստծուն՝ ջանասիրաբար, ամեն օր խոստովանելով մեր մեղքերը:
Թույլ մի՛ տվեք, որ մի փոքրիկ մեղքը մեծ խնդիր դառնա: Այսօր խնդրեք Աստծո ներողամտությունը, մաքրող շնորհը և բուժող սերը:
Աղոթք. «Հիսո՛ւս, ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ Դու արել ես ինձ համար: Շնորհակալ եմ, որ ինձ մշտապես ներում ես շնորհում»:
Հեղինակ՝ Ահարոն Թեյբոր
Աղբյուրը՝ jesusdaily.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը