Եվ հավատքի մեջ թույլ չլինելով
Եվ հավատքի մեջ թույլ չլինելով … անհույս տեղը, հույսով հավատաց: Հռոմ. 4.18
Երբեք չենք կարող մոռանալ Ջորջ Մյուլլերի տված պատասխանը իր հավատքը զորացնելու միջոց փնտրող մարդուն: «Զորավոր հավատք ունենալու միակ միջոցը մեծ նեղությունների միջով համբերությամբ անցնելն է: Ես սա սովորել եմ շատ դժվար փորձությունների ընթացքում հավատքիս մեջ հաստա՛տ մնալով, երբեք չտարվելով կասկածներով»: Վստահել Աստծուն, երբ նույնիսկ ամեն բան թվում է, թե հակառակ է լինում:
Սիրելի հավատացյալ, թերեւս դու պետք եղածի պես չես գնահատում քո ներկա իրավիճակները: Եթե հենց հիմա անցնում ես շատ դժվար իրավիճակներով, դա առիթ է, որ ամեն բան թողնես եւ միայն Նրա՛ն վստահես: Այստե՛ղ է, որ պիտի զորանա հավատքդ եւ դու ի վերջո պիտի տեսնես Աստծո մեծամեծ հրաշքները:
«Մի՛ վախեցիր, հապա միայն հավատա՛», իսկ երբ դեռ վախենում ես, վեր նայելով ասա. «Վախենալու օրս Քեզ եմ հուսալու»: Այդ դեպքում է, որ շնորհակալ պիտի լինես փորձություններիդ համար, որովհետեւ վշտի դպրոցում է, որ պիտի զորանա հավատքդ: Ա.Պ.Սիմբսոն
Մեծ հավատք ունենալու համար, պետք է անցնես մեծ դժվարություններով: Աստծո մեծագույն օրհնությունները գալիս են մեծագույն փորձություններից հետո: Եթե նայենք որեւէ մեծ բարենորոգչության, կարեւոր գյուտերին, պիտի տեսնենք, որ նրանք արդյունքն են մեծ ու ծանր աշխատանքների, զոհողությունների, տառապանքների, արյան եւ արցունքների: Եթե Դավիթը պիտի կառուցեր Աստծո տաճարը, նա պետք է համաձայներ ծանր աշխատանքների եւ զոհողությունների:
«Վտակներ անապատի մեջ» գրքից