Եվ ահա Տերոջ հրեշտակը կանգնեց մոտը, եւ բանտի մեջ լույս ծագեց, եւ բոթեց Պետրոսի կողը, նրան արթնացրեց, ասելով. «Իսկույն վե՛ր կաց»: Եվ շղթաներն ընկան նրա ձեռներից (Գործք 12.7)

Եվ կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում եւ փառաբանություն էին երգում Աստծուն… Եվ հանկարծ այնպիսի մի շարծում եղավ, որ բանտի հիմքերն անգամ ցնցվեցին: Եվ անմիջապես բոլոր դռները բացվեցին, եւ բոլորի կապանքներն արձակվեցին (Գործք 16.25,26)

Սա՛ է Աստծո ճամփան: Գիշերվա ամենամութ ժամերին Նա քայլում է ալիքների վրա: Երբ մոտենում է գլխատվելու ժամը, Տերոջ հրեշտակը բացում է բանտի դուռը: Երբ կախաղանը պատրաստվում է Մուրտքեի համար,Աստված փախցնում է թագավորի քունը, որպեսզի հիշատակման գիրքը բացվի նրա առջեւ՝ ի նպաստ կործանման դատապարտված ազգի:

Կարող է պատահել, որ հիմա ապրում ես քո կյանքի ամենամութ ժամը, սակայն քո ազատությունն էլ է մոտ, եւ այո՛, անպայման պետք է ազատվես, բայց կարող է պատահել, որ Տերը ուզում է, որ մի քիչ էլ սպասես:

Նա միշտ հիշում է Իր ուխտը, եւ երբեք պիտի չմոռանա քեզ Իր արած խոստումները, անպայման կատարելով դրանք:

Ուստի վստահությամբ հանգստացիր Նրա մեջ եւ հավատքով սպասիր Իր ժամանակին: Ֆ.Պ.Մեյեր

Աստծո գործելակերպի մեջ այնպիսի մի իմաստություն կա, որ այն հաղթում է ամեն դժվարություններ: Նա իրեն վստահող զավակի համար գործում է ամենայն հավատարմությամբ, ճիշտ ժամանակին Իր ծրագրերը առաջ քաշելու համար:
Հովսեփին Եգիպտոսի նախարար դարձնելու համար, գործեց բանտում մեկ ուրիշ բանտարկյալի երազով, որպեսզի Հովսեփը իր բանտարկյալի դիրքից բարձրանալով փարավոնի կառավարիչի աստիճանի դիրքի, չպարծենա եւ փառատենչ չդառնա:
Դու միշտ ընթացիր Աստծո ուղիով եւ Նրա ժամանակով: Ս.Տ.Կորտըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.