Եթե Նա դանդաղում է պատասխանել, չի նշանակում, որ Նա մերժում է
- Երբ չենք լսում մեր խնդրանքների պատասխանը, չի նշանակում, որ Նա չի խոսում.
- Եթե մենք չենք նկատում Նրա գործերը մեր կյանքում, չի նշանակում, որ Նա չի գործում.
- Եթե Նա դանդաղում է պատասխանել, չի նշանակում, որ Նա մերժում է.
- Եթե մենք չենք զգում Նրա մտերմությունը, չի նշանակում, որ Նա մեր կողքին չէ:
Ամենից հաճախ դա նշանակում է, որ մենք ուղղակի կորցրել ենք մեր սրտի տեսնելու, լսելու, հասկանալու ունակությունը:
Հիսուսը հաճախ կրկնում էր մարդկանց բազմությանը, ում Նա քարոզում էր. «Ով որ լսելու ականջ (ունակություն) ունի՝ թող լսէ... (Մատթեոս 13.9):
Նա նաև ասում էր, որ Իր գլխավոր առաքելություններից մեկը սրտի բժշկությունն է (վերականգնումը). «Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու (կոտրված, վիրավոր), գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. խոցուածներին (արատների գերություն) արձակելու ազատելով...» (Ղուկաս 4 .18-19):
Սերգեյ Վիտյուկով