«Եթե չլիներ իմ կինը, ես կլինեի ծառայության մեջ: Կինս խանգարեց ինձ և կործանեց այն, ինչ երազում էի»:
«Եթե չլինեին իմ ծնողները, կունենայի նորմալ կյանք: Այն վիճակի համար, որի մեջ ես գտնվում եմ, նրանք են մեղավոր: Ինչո՞ւ մյուսներն ունեն նորմալ ծնողներ, իսկ ես...»:
«Եթե իմ հովիվը չճնշեր իմ մեջ եղող այս պարգևը, ես ազատ կլինեի և խոչընդոտներ չէի ունենա: Հովիվն ինձ ետ պահեց իմ ծառայության կոչումն իրականացնելուց: Նա իմ դեմ է տրամադրել եկեղեցու մարդկանց»:  
«Եթե չլիներ իմ նախկին ամուսինը, ես ու իմ երեխաները չէինք ունենա բոլոր այս ֆինանսական հոգսերը»:
«Եթե չլիներ այդ կինը, ես մինչև հիմա շնորհք կունենայի ավագների առաջ: Այդ կինն իր բամբասանքով կործանեց ինձ ու հարգված լինելու իմ հույսը»:
Որքա՞ն հաճախ ենք մենք լսում, թե ինչպես են մեր եղբայրներն ու քույրերը ընկնում այս նույն մեղադրանքի թակարդի մեջ:
Այս ցուցակը վերջ չունի: Հեշտ է քո խնդիրների համար մեղադրել ուրիշներին և պատկերացնել, թե որքան լավ կլիներ, եթե ազատ լինեիր, ու նրանք քո շուրջը չլինեին: Դու կարծում ես, որ նրանց մեղքով են քո հիասթափությունն ու վիրավորանքը:
Ես ցանկանում եմ ընդգծել հետևյալը. «Բացարձակապես ո´չ մի տղամարդ, ո´չ մի կին, ո´չ մի երեխա կամ սատանա երբեք չի´ կարող քեզ դուրս հանել Աստծո կամքից: Քո ճակատագիրը միայն Աստծո ձեռքերում է և ուրիշ ո´չ մեկի»:

Ջոն Բիվեր, «Սատանայի խայծը» գրքից

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.