Նկար, որ մի քանի օրում տարածվեց ամբողջ աշխարհում․․․

Նկարում ամերիկացի զինվորական, սերժանտ Նիկոլ Ջին է։ Նա իր ձեռքերում պահում է աֆղանցի փրկված երեխայի։

Նա փրկեց մեկ տարեկան երեխային Քաբուլում, և նկարում երևում է՝ ինչպես հոգատարությամբ է գրկել նրան։

Նիկոլը նկարը տեղադրել էր Ինստագրամի իր էջում՝ մակագրելով․«Ես սիրում եմ իմ աշխատանքը»։

Ցավոք, այս նկարից ընդամենը մի քանի օր անց՝ օգոստոսի 26-ին, Նիկոլը զոհվեց օդանավակայանում իր աշխատանքի ժամանակ Քաբուլում, երբ տերորիստ-մահապարտը պայթեցրեց իրեն․ այդ օրը զոհվեցին ամերիկացի 13 զինվորականներ։

Նա 23 տարեկան էր․․․

Հ․Գ․ Գնահատե՛նք կյանքը, որ տվել է Աստված և ապրենք սիրելով․ չէ՞ որ «Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում. Փոխանակ որ պէտք էր ասէիք, Եթէ Տէրը կամենայ եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կ’անենք» (Հակոբոս 4․15)։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.