Մի անգամ Աստված ասաց Գեդեոնին. «Ես կլինեմ քեզ հետ» (Դատավորաց 6.16):  Ես կարծում եմ՝ դրանք ամենաքաջալերող և մխիթարող  բառերն են ողջ աշխարհում։ Իմանալ, որ Աստված քեզ հետ է և Նա քո կողմից է, բարձրագույն վստահությունն ու ապահովագրումն է։

Գեդեոնին պետք էր լսել հենց այս բառերը: Այս բառերը քեզ էլ են պետք լսել հոգուդ խորքում, երբ դու սկսում ես քո ճամփորդությունն Աստծո հետ, երբ դու սկսում ես բացահայտել Աստծո կամքը քո կյանքի համար։ Հիսուսը գիտեր, որ դու կարիք ես ունենալու լսելու այդ բառերը, դրա համար էլ Նա ասաց.«Չեմ թողնի քեզ և չեմ լքի քեզ» (Եբրայեցիս 13.5) և «Ահա Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը (Մատթեոս 28.20):

Թարգմանեց Տաթև Գևորգյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.