Ես հասկացա՝ ինչ է ծնողական սերը
Երբ ես հարցրի Աստծուն՝ ինչի՞ համար է Նա ինձ սիրում, չէ՞ որ ես Նրան ոչ մի լավ բան չեմ արել, այդ ժամանակ ծնվեց իմ տղան, ու ես հասկացա՝ ինչ է ծնողական սերը. այն անվերապահ է:
Հետո ես հարցրի՝ ինչպե՞ս Նա կարող է նույն ձևով բոլորին սիրել. մենք այնքան տարբեր ենք, այդ ժամանակ ծնվեց իմ երկրորդ երեխան, և ես հասկացա, որ ծնողը իր բոլոր երեխաներին հավասար է սիրում, սակայն տարբեր ձևերով:
Հետո... հետո փորձում եմ նման հարցեր այլևս չտալ, որպեսզի խուսափեմ պատասխանից...
Շողեր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից