Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»
«Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»: Հովհաննես 14.6
Մարդիկ ասում են. «Չգիտեմ՝ ո՞ւր գնամ»: Գնացե՛ք Հիսուս Քրիստոսի հետևից: Նա է ճանապարհը, որով մարդուն պետք է գնալ: Հետևելով Հիսուսին՝ դուք երբեք կյանքի ճանապարհից չեք մոլորվի:
Մարդիկ հարցնում են. «Ինչպե՞ս գտնել ճշմարտությունն այս աշխարհում»: Հիսուսը ճշմարտությունն է, որ մարդիկ փնտրում են: Գնացե՛ք Հիսուսի հետևից:
Մարդիկ ասում են. «Ուզում եմ ապրել. ի՞նչ պետք է անեմ»: Հիսուսը կյանքն է: Հավիտենական կյանքը: Նա այն շնորհում է նրանց, ովքեր զղջում են իրենց մեղքերից և հետևում Հիսուս Քրիստոսին՝ ընծայելով Նրան իրենց ամբողջ կյանքը:
Մարդիկ հարցնում են.«Ինչպե՞ս դրախտ ընկնեմ»: Հիսուսը միակ ճանապարհն է դեպի դրախտ: Որովհետև Նա սուրբ է, մահացել է մարդկանց մեղքերի համար և հարություն առել երրորդ օրը: Նրանց համար, ովքեր զղջացել են իրենց մեղքերից ու նվիրել իրենց կյանքը Հիսուսին:
Այլ խոսքերով՝ Հիսուս Քրիստոսը միակ և կատարյալ ճշմարտությունն է՝ տանող հավիտենական կյանք:
Աղբյուրը՝ facebook.com