Ես բնության մեծագույն հրաշքն եմ...
Ես բնության մեծագույն հրաշքն եմ:
Ժամանակների սկզբից դեռևս չի եղել ոչ մեկը, որ ունենա իմ միտքը, իմ սիրտը, իմ աչքերը, իմ ականջները, իմ ձեռքերը, իմ մազերը և իմ բերանը:
Ո’չ ինձնից առաջ ապրող մարդիկ և ո’չ էլ նրանք, որ հիմա են ապրում կամ նրանք, որ ինձնից հետո են ապրելու. ոչ ոք չի կարող քայլել, խոսել, շարժվել կամ մտածել ճիշտ ինձ նման: Բոլոր մարդիկ իմ եղբայրներն են, սակայն ես տարբերվում եմ նրանցից յուրաքանչյուրից: Ես անկրկնելի արարած եմ:
Ես բնության մեծագույն հրաշքն եմ:
Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը