Երուսաղեմի մանկապարտեզի վերանորոգման ընթացքում հայտնաբերվել է 12-րդ դարի հայկական խաչքար
Երուսաղեմի հայկական մանկապարտեզի վերանորոգման ընթացքում հայտնաբերվել է «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ 12-րդ դարի հայկական խաչքար. գրում է yerevan-times.com-ը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը հայտնել է, որ Երուսաղեմում հայկական մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ կարևոր հնագիտական նյութեր են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն:
Արժեքավոր գտածոներից է մեծ խաչքարը, որը թվագրվում է 12-րդ դարով կամ ավելի վաղ շրջանով: Այն տիպիկ հայկական խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքևում պատկերված է հայկական ծաղկած խաչ, ինչպես նաև խաղողի մոտիվներ:
Հայտնաբերվել է նաև խճանկար, դատելով ոճից՝ հավանաբար բյուզանդական ժամանակաշրջանի:
Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ պարզ չէ: Հայտնաբերվել են նաև բյուզանդական և (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ:
Այսպիսով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ցույց է տալիս Երուսաղեմում վաղ հայկական ներկայության և ուխտագնացությունը: