Պետրոսը բանտում պահված էր, բայց նրա համար եկեղեցում անդադար աղոթք էր արվում առ Աստված: Գործք. 12.5

Պետրոսը բանտում սպասում էր իր գլխատվելուն: Եկեղեցին այս վճիռը բեկանելու որեւէ կարողություն կամ ազդեցություն չուներ: Միակ օգնությունը, որ պիտի գար, երկնքից էր: Ուստի հավատացյալները իրենց ամբողջ ուժը դրած աղոթքի վրա, երկնքից էին սպասում պատասխանը: Նրանց հավատարիմ Աստվածը ուղարկեց Իր հրեշտակին, ով արթնացնելով Պետրոսին, նրան անցկացրեց առաջին եւ երկրորդ զինվորական պահակների մոտով, եւ երբ հասան երկաթե դռանը, այն բացվեց ինքնիրեն:

Քո կյանքում էլ կարող է երկաթե դուռ լինել, որը փակում է քո ճամփան: Դու հաճախ փորձել ես այն բացել, օգտագործելով քո միջոցները, սակայն փորձերդ ապարդյուն են անցել, եւ դու մի կողմ ես ընկել՝ ուժասպառ, պարտված եւ փշրված սրտով:
Այստեղ սովորելու լուրջ դաս կա. հավատքով արված աղոթքը Աստված լսում է, եւ երբ հասնես դրան, այդ դուռը պիտի բացվի քո առջեւ: Որքա՜ն անտեղի ցավ եւ հուսախաբություն կարող ես խնայել քեզ համար, երբ սովորես աղոթել վերնատան մեջ հավաքված աշակերտների նման:

Այդ ժամանակ անլուծելի թվացող խնդիրները պիտի լուծվեն, դժվարությունները պիտի անհետանան, անախորժ պարագաները պետք է օգտագործվեն ի շահ քեզ: Ու սա պետք է լինի ոչ թե քո անձնական հավատքով, այլ Աստծո եւ Նրա Որդու հավատքով Մարկ. 11.22 եւ Գաղ. 2.20:

Հոգեւորապես բանտարկված մեր սիրելիների առջեւ, որոնց համար մենք տարիներով աղոթել ենք, սպասում ենք, որ բացվեն երկաթյա դռները եւ քանդվեն Սատանայի կողմից նրանց շուրջը հաստատված շղթաները:

Այո՛, նրանք պետք է ազատվեն, երբ մենք սովորենք աղոթել հարատեւորեն եւ Աստծո վրա մեր ունեցած հաստատ հավատքով: Ս.Հ.Բ.

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.