Ո՞ւր է Աստված, իմ Արարիչը, Ով գիշերվա մեջ երգեր է տալիս: Հոբ 35.10

Ունեցե՞լ ես տառապալի, անքուն գիշերներ, շարունակ շուռ ու մուռ գալով անկողնուդ մեջ եւ սպասելով արեւածագի առաջին շողերին…:

Սիրելի՛ս, խնդրիր Աստծուց, քո Արարչից, որ միտքդ լցնի Իր մասին քաղցր խոհերով եւ հավատա՜, որ Նա այդ տխուր գիշերիդ մեջ նույնիսկ երգեր էլ պիտի տա քեզ:
Սուգի գիշե՞ր է գիշերդ…:

Սակայն հենց նման պահին է, որ Տերդ ուզում է մոտենալ քեզ՝ սգացողիդ եւ քաղցրությամբ խոսելով հասկացնել, որ երկինքը քեզանից բաժանվող քո պատվական սիրելիի կարիքն ուներ՝ ծառայելու անտեսանելի եւ փառավոր երկրի մեջ, բոլորովին ազատ, առողջ եւ եռանդուն: Ու երբ այս տեսակի խորհուրդները լցնեն միտքդ, հավատա՛, որ մխիթարության երգերը պիտի սկսեն երգել գիշերիդ մեջ:

Այս բոլոր սքանչելի հնարավորություններից հետո արդյոք պե՞տք է տակավին նստել եւ ողբալ, որ մեր ցերեկը վերածված է գիշերի, խորտակված են հույսերդ: Չէ՞ որ արեւամուտից հետո է, որ աստղերը սկսում են փայլել երկնակամարում:

Վ. Թեյլոր, «Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.