Երեք օրենքները
Իմաստուն թագավորին հարցնում են․
-Շա՞տ օրենքներ են պետք երկրի հաջողության ու բարգավաճման համար։
-Միայն երեքը,-պատասխանում է թագավորը։ Առաջինը՝ սրերն ու մանգաղները պետք է փայլեն հայելու պես։ Երկրորդը՝ դատարանի ճանապարհը պետք է ծածկված լինի կանաչ խոտով։ Եվ երրորդը՝ Աստծո տաճարի շեմերը պետք է մաշված լինեն։