Աղոթե՞լ եք երբևէ Աստծո զորության համար

«Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ»։ Գործք․ առ․ 13․2։ Այս դրվագն է նկարագրվում, կարծես թե Ղուկասը փորձում է մեզ հասցնել, որ Սուրբ Հոգու կամքը իմանալու տարբերակներից մեկն Աստծուն փառաբանելն է ծոմով։

Լորեն Կաննինխեմը՝ «Առաքելություն ունեցող երիտասարդներ»-ի գլխավոր տնօրենը, մի անգամ ասել է, թե ինչպես են նա և իր գործընկերները աղոթել ծոմով երեք օր 1973 թվականին։ Եվ երբ նրանք աղոթել են, Աստված նրանց բացել է, որ պետք է աղոթեն դիվային ուժի անկման համար՝ նրա կողմից նշանակված որպես «Հունաստանի իշխան»։ Նույն օրը Նոր Զելանդիայում և Եվրոպայում այդ առաքելության ուրիշ մասնաճյուղեր ստացան նույն հայտնությունն Աստծուց։ Բոլոր երեք աղոթող խմբերն էլ խոնարհվեցին և աղոթեցին այդ իշխանության հեռացման համար։ Դրանից հետո 24 ժամվա ընթացքում Հունաստանում տեղի ունեցավ հեղաշրջում, և նոր կառավարությունը քրիստոնեական առաքելություններին տվեց ավելի ազատություն Հունաստանում նրանց գործունեության համար։

Եթե նման փորձառությունը մեզ թվում է օտար, կարո՞ղ է դրա պատճառ լինել այն, որ ծոմն ինքն է մեզ համար օտար։ Եվ կարո՞ղ է արդյոք ծոմը մեզ թվալ օտար այն պատճառով, որ մենք հեռացել ենք անհնար հեռու նորկտակարանյան քրիստոնյաների ապրելակերպից, այսինքն՝ Սուրբ Հոգու զորությունից։

«Փնտրեք Ինձ և կգտնեք, եթե փնտրեք ձեր ամբողջ սրտով»։

Ստուգե՛ք ձեզ։ Հիսուսն ասաց աշակերտներին․«Երբ որ ծոմ եք պահում, տրտում մի լինիք ինչպես կեղծավորները» (Մատթ 6․16)։ Նա ասաց «երբ», այլ ոչ թե՝ «եթե»։ Խոսքի մեկ այլ տեղ կարդում ենք, որ Նրան հարցրին, թե ինչու Իր աշակերտները չեն աղոթում, և Նա պատասխանեց․« Եւ Յիսուսը նորանց ասեց․ Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ այն ժամանակ ծոմ կ’պահեն։» (Մատթ. 9․15)։ Այլ խոսքերով՝ Նա նկատի ուներ, որ ծոմը լինելու է մեր հոգևոր կյանքի մի մասը, երբ Նա վերցվի մեզանից։

Ի՞նչ է տեղի ունենում մեր կյանքում։ Մենք չենք համարձակվի դատել նրանց, ովքեր բոլոր ուժերով փորձում են հասնել Աստծո ներկայությանն այն ժամանակ, երբ մենք չենք սկսել անել Նոր Կտակարանում պատվիրված փոքրն անգամ Սուրբ Հոգուն փնտրելու համար ՝ ի օգնություն մեզ։

Մտածե՛ք ահա․ եթե ծոմ չեք պահում, հավանական է, որ դուք չեք զգում Աստծո զորության մեծ անհրաժեշտություն։ Այսինքն՝ ձեզ բավարարում է իրերի դասավորությունը, ձեր հոգևոր հասակը և պտուղները, որ Նա տալիս է։ Այդ մեր ներկայի նկատմամբ հանգստությունը, Աստծո, Նրա զորության ու փառքի հանդեպ սովի բացակայությունը պատճառներից մեկն է, որ Աստված չի օրհնում։ Ահա՝ ինչ է Նա ասում Երեմիայի գրքում (գլուխ 29)․ «Դուք ինձ կորոնէք եւ կգտնէք, որովհետեւ ինձ կխնդրէք ձեր բոլոր սրտովը»:

Եթե մարդը ծոմ չի պահում, հավանաբար, նշանակում է՝ նա չի մտածում Աստծո զորության դրսևորման մասին իր կյանքում։ Ամեն դեպքում, Աստված համբերատար սպասում է, մինչև որ կդիմենք Իրեն։

Փափագել՝ տեսնելու այն, ինչ տեսավ Ստեփանոսը

Հեղինակ՝ Ջոն Պայպեր
Աղբյուրը՝ hristiane.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.