1. Մի՛ հատուցիր վիրավորողին՝ նույնիսկ քո սրտում: Նրանից վրեժ կլուծես, թե՝ ոչ, բայց ինքդ քեզ կկործանես:

2. Մի՛ պատասխանիր, երբ զայրացած ես, կպատասխանես, երբ հանգստանաս: Լռելով կխուսափենք շատ խնդիրներից, ժպտալով դրանցից շատերը կլուծենք:

3. Մի՛ խոստացիր, երբ հիացած ես ինչ-որ մեկով կամ ինչ-որ բանով. վաղը կբացվի իրականությունը, իսկ խոստումները, ինչպես ցանցը, կկապեն քեզ երկար ժամանակով (գուցե ընդմիշտ)...

4. Մի՛ կայացրու որոշումներ, երբ ընկճված ես. վաղը նոր օր կգա, եւ շատ բան պարզ կդառնա...

5. Մի՛ եղիր վրեժխնդիր այլ մարդկանց, երբ քեզ ինչ-որ  մեկը դավաճանել է (չէ՞ որ Հուդան միայն մեկն էր տասներկուսից):

6. Մի՛ վիրավորվիր, երբ քեզ խաչեն նախանձից, այլ ընդունիր որպես հաճոյախոսություն (միջակությանը չեն նախանձում):

7. Մի՛ արա թշնամուն այն, ինչ նա է քեզ արել, որ նրա նման չդառնաս, այլ փոխհատուցիր բարիով, եւ դու քայլ կանես դեպի կատարելություն:

8. Մի՛ վիրավորիր ուրիշներին, եթե անգամ ինչ-որ մեկը վիրավորել է քեզ: Հնարավոր է՝ դու հարված ես հասցնում նրանց, ովքեր քեզ են ուղարկված Աստծուց քո բժշկության համար:

9. Մի՛ գնիր անմիջապես գովազդից հետո՝ հատկապես, եթե այն քեզ ոգեւորեց: Ոգեւորությունը կգնա, իսկ չմուծված հաշիվը կմնա (գովազդատուների նպատակը վաճառելն է ընտանեկան մահճակալը՝ անգամ Հռոմի Պապին):

10.  Մի՛ համեմատիր քո կյանքն ուրիշների հետ, քանի որ հաճախ դու տեսնում ես միայն նրա արտաքինը:

Սերգեյ Վիտյուկով

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.