Երբ մեր սեփական կյանքում գալիս է պարագա, երբ պետք է հաղթահարենք մեր կյանքի խնդիրները, մեր հավատքը սկսում է տկարանալ: Երբ որ գալիս է այն ժամանակը, երբ արդեն պետք է գործի մեր հավատքը, սկսում է այն չհամապատասխանել մեր իմացածին:

Մենք գիտենք, մենք ասում ենք, թե հավատում ենք, բայց երբ որ կանգնում ենք խնդրի ու դժվարության առջև, հասկանում ենք, որ մեր հավատքը չի բավականացնում…

Այո՛, մենք գիտենք, որ Աստված հրաշագործ է, Նա կարող է զորություններ անել, հրաշքներ, բայց կանգնում ես խնդրի առաջ ու տեսնում, որ դու թույլ ու տկար մարդ ես և հավատքդ կարծես չի գործում: Մենք գիտենք, որ Աստված արևը կանգնեցրեց, մահացածին հարություն տվեց, բայց մեր խնդիրը սկսում է ավելին թվալ և դառնալ անլուծելի մեզ համար:

Պատճառն այն է, որ մեր կյանքում այն դասերը, որ մենք սովորում ենք և կարդում ենք Աստծո Խոսքից, իրականում դրանք սովորում ենք մարդուց և մարդկորեն:

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ, և կհիշեցնի ձեզ ամեն ինչ որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26):

Ո՞վ պետք է սովորեցնի մեզ, այո՛, Սուրբ Հոգին: Երբ որ Պողոս առաքյալը ևս խոսում է այս մասին, մենք հասկանում ենք, որ մեր կյանքում կա մեկ վարդապետ և Նրա անունը Սուրբ Հոգի է:

Մեր պարտությունների պատճառն այն է, որ մենք Սուրբ Գիրքը սովորում ենք մարդկորեն, և Սուրբ Հոգին չի մեր վարդապետը, Սուրբ Հոգին չի լցնում մեր կյանքը, մենք թողել ենք Սուրբ Հոգուն… Մինչդեռ Նրա հետ պետք է կարողանայինք հաղթել մեր մեղքերին, մեր չար ցանկություններին, մեր գայթակղություններին…

Երբ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքերի մեջ, նա սկսում է ազատել մեզ… Սուրբ Հոգի Վարդապետի կարիքն այսօր մենք շատ ունենք: Մենք՝ հոգևորներս, կարիք ունենք Նրան ավելի շատ ժամանակ հատկացնելու և Նրանից սովորելու:

Ամբողջ խնդիրը այստեղ է. ինչո՞ւ երբեմն կարծես Սուրբ Հոգին չի գալիս մեզ սովորեցնելու, որովհետև մենք արդեն գիտե՛նք: Ու թվում է՝ մենք այլևս կարիք չունենք Նրանից սովորելու: Բայց հիշիր, Սուրբ Հոգու լեցունությունն է, որ փրկում է մեզ, Սուրբ Հոգու լեցունությունն է աճեցնում մեզ… Սուրբ Հոգին պետք է լինի մեր դասախոսը, մեր ուսուցիչը: Ես ու դու պետք է հաճախ ականջ տանք՝ լսելու մեր հոգու Վարդապետին:

Ուզում եմ ուշադրությունդ կենտրոնացնես Սուրբ Հոգու լեցունության վրա: Երբ Սուրբ Հոգու լեցունությունը դադարում է մարդկանց կյանքում, մարդը սկսում է զբաղվել իր առօրյա գործերով, գուցե ծառայություններով, սակայն Սուրբ Հոգու լեցունությունը սկսում է պակասել հավատացյալների կյանքում: Նկատե՞լ եք, թե որքա՜ն զբաղված ենք մենք ու ինչպես է ծրագրավորված մեր օրը: Մենք շտապում ենք աշխատանքից, դասի, եկեղեցուց չուշանալ, բայց արդյոք մենք կարողանո՞ւմ ենք ժամանակ գտնել ու առանձանալ՝ Սուրբ Հոգով լցվելու:

Հետաքրքիր է, մեր օրը շատ լավ ծրագարվորում ենք, բայց մեր հոգևոր կյանքին ու Սուրբ Հոգուն կարծես ավելի քիչ ժամանակ ենք տալիս:

Հակառակորդը փորձում է ամեն բան անել, որ մեզ հեռացնի Սուրբ Հոգուց: Մեր ամբողջ խնդիրն ու պարտությունները պատճառն այն է, որ մենք շատ քիչ ժամանակ ենք տալիս մեր հոգու Վարդապետին: Ուզո՞ւմ ես հաղթական լինել, Սուրբ Հոգին է, որ գալիս է մեր կյանք ու տալիս հաղթություն, Նրա կարիքը մենք ունենք… տարիներ շարունակ կարող ենք հավատացյալ լինել, բայց երբ ետ նայենք, տեսնենք մենք շատ քիչ բան ենք սովորել այդ ընթացքում անձամբ Սուրբ Հոգուց:

Երբ դու լցված ես Սուրբ Հոգով, դու լսում ես Նրա ձայնը, դու գիտես Նրա կամքը, և դա բերում է կենդանի փոխհարաբերություն Աստծո հետ: Մեր կյանքի վարդապետը Սուրբ Հոգին է, և Սուրբ Հոգու լեցունությունը կբերի մեր կյանքի մեջ հաղթություն: Գտիր քո սենյակը,մ գտիր քո ժամը և գնա Աստծո առաջ՝ ասելով՝ Տեր, ես ամեն օր լցվելու եմ Սուրբ Հոգով, ես ամեն օր ավելացնելու եմ իմ լապտերի յուղը, ես ամեն օր հաղթական եմ լինելու Սւորբ Հոգով:

Մովսես Առաքելյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.