…Մեզ վրա եկող այս բազմությանը դիմագրավելու ուժ չունենք ու չգիտենք, թե ինչ պետք է անենք, ուստի մեր աչքերն ուղղում ենք դեպի Քեզ: Բ Մնաց. 20.12

Իսրայելի մեջ մի երիտասարդ կյանք էր կործանվել, որովհետեւ Աստծո կամքին հակառակ մարդկային ձեռքերը դրվել էին տապանակի վրա: Դրանք դրվել էին բարի նպատակով: Երբ եզները սկսեցին տապանակը վայր գցելու աստիճան ձգել, այդ ձեռքերը մեկնվեցին պահելու այն, որպեսզի չգլորվի քարքարոտ ճանապարհին: Բայց այդ ձեռքերը Աստծո գործի վրա դրվել էին անվստահությամբ, եւ դրա համար էր, որ նրանք ընկան անկենդան: Հավատքի կյանքը պահանջում է, որ մենք հետ քաշենք մեր ձեռքերը, եւ դադարենք խառնվել Աստծո գործին:

Երբ մենք լիովին վստահենք Աստծուն, մեր խնդիրները իրեն հանձնենք ամբողջությամբ, ետ քաշելով մեր ձեռքերը լիովին, այդ դեպքում Նա չունենալով մեր օգնության կարիքը, ավելի լավ պիտի լուծի մեր խնդիրները: «ՏԵՐՈՋԸ համբերիր եւ Նրան սպասիր եւ մի՛ նեղվիր իր ճամփան հաջողությամբ գնացողի համար եւ խաբեություն անող մարդու համար»: Սաղմ. 37.7

Նա մեզանից ավելի լավ գիտի եւ լավագույնը պիտի անի մեզ համար, երբ մենք՝ մեր ձեռքերը ետ քաշելով իրեն հանձնենք մեր խնդիրները կատարյալ վստահությամբ, եւ սպասենք Իր գործելակերպին եւ Իր ժամանակին:

Երբ խնդիրդ տաս Աստծուն՝ լիովին վստահելով Նրան, Նա իր վրա պետք է վերցնի իրեն հանձնված գործը եւ քո ակնկալածից ավելի մեծափառությամբ պիտի կատարի այն: Ա.Պ.Սիմփսոն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.