Բոլորս ունենք որոշ համոզմուքներ, բնավորության գծեր, որոնք մեր կյանքի առաջընթացի մեծ խոչընդոտներն են, որոնք դանդաղեցնում են մեր ընթացքը, մեր ուշադրությունը սևեռում անկարևոր, երկրորդական բաների վրա:

Եթե կարողանանք շուտ բացահայտել այդ սխալ համոզմունքերն ու գաղափարները, ապա սեփական կյանքում բավականին մեծ փոփոխություններ կնկատենք:

Երբ ես դարձա պրոֆեսիոնալ հռետոր, իմ դառը փորձով հասկացա, թե համոզմունքներն ինչպես են իրենց ազդեցությունն ունենում ելույթիդ վրա:

Ինձ սահմանափակող սխալ գաղափարներից մեկը այս էր. «Շատ կարևոր է, որ դուր գաս մարդկանց և նրանց հավանությանն արժանանաս»: Այն այնքան էր պտտվում գլխումս, որ ինքս ինձ ասում էի. «Աշխարհում ամենասարսափելին մարդկանց կողմից չսիրված լինելն է»:

Այս համոզմունքն իմ բոլոր ելույթների շարժառիթն էր: Ամենից շատ ձգտում էի՝ դուր գալ դահլիճում նստած յուրաքանչյուր մարդու: Ես կարող էի արժանանալ դահլիճի խլացուցիչ ծափահարություններին և ջերմ արձագանքին, բայց եթե հանկարծ այնպես պատահեր, որ ինչ-որ սովորական գնահատական լսեի կամ «սեր չզգայի», ինձ զգում էի ամենավերջին մերժված մարդն աշխարհում, իսկ այդ հոգեվիճակն ուղղակի ծիծաղելի էր, ծիծաղելի և միևնույն ժամանակ ցավ պատճառող:

Մարդկանց ուշադրությունն ու սերը վայելելն ինձ համար թմրանյութի նման մի բան էր դարձել: Հանդիսատեսի համակրանքից կախված լինելու պատճառով ելույթներս սկսեցին չհաջողվել: Այս վիճակը տևեց այնքան, մինչև մի օր սկսեցի մտածել, քննել իմ ներաշխարհը, և հասկացա, որ կյանքումս տիրող քաոսի պատճառն իմ թյուր համոզմունքն է, հպարտությունը, սեփական անձից այն կողմ ոչինիչ չտեսնելն ու չկարևորելը:

Ինքս ինձ ասացի. «Իրականում կարևորն այն չէ՝ դու դո՞ւր ես գալիս մարդկանց, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ պետք է հաղթահարել հպարտությունը, մի կողմ թողնել եսասիրական ցանկություններն ու մարդկանց կյանքում բարի, դրական ազդեցություն ունենալ»:

Վերջապես թեթևացած շունչ քաշեցի, ուղեղումս մտովի ջնջեցի «Մարդկանց դուր գալը կարևոր է» համոզմունքը և այն փոխարինեցի նորով. «Կարևոր է մշտապես դրական ազդեցություն ունենալ շրջապատող մարդկանց կյանքում»:

Ես հիմա ազատ եմ, ուրախ… Հետևում է մնացել մի ծանր բեռ, որի տակ կքում էի բավականին երկար ժամանակ…

Այս ամենից հետո աշխատանքս սկսեց ինձ ավելի շատ դուր գալ, իսկ ելույթներս ավելի արդյունավետ դարձան:

Իսկ դուք ի՞նչ կասեք ձեզ սահմանափակող համոզմունքների մասին: Քննե՛ք ինքներդ ձեզ… Այն, թե ինչ եք մտածում ձեր մասին շատ կարևոր է. դրանից է կախված, թե ով կլինեք և որտեղ կլինեք ապագայում:

Դոնդի Սկումասի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.