Երբ Աստված հրաման է արձակում...
Մի աղքատ ընտանիքի մայր խորը հավատացյալ էր:
Մի անգամ, երբ երեխաներին կերակրելու փող բոլորովին չկար, կինը զանգեց ռադիոկայան և խնդրեց, որ եթեր հեռարձակեն Աստծուն ուղղված իր խնդրանքը: Ռադիոկայանի աշխատակիցները լիովին հասկացան աղքատ կնոջ վիճակը և չմերժեցին:
Սակայն ռադիոլսողներից մեկին այս հաղորդումը խիստ նյարդայնացրեց: Վերջինս համոզված աթեիստ էր և որոշեց մի փոքր զվարճանալ` աղքատ կնոջը ծաղրելով: Նա իմացավ այդ կնոջ հասցեն, հետո իր քարտուղարուհուն հանձնարարեց գնալ խանութ և առատորեն գնել ամենալավ մթերքը: Քարտուղարուհին վերադարձավ և իր հետ բերեց լավագույն մսեղենը, պանրեղենը, քաղցրեղենն ու նպարեղենը: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ պետը նրան հանձնարարեց այս բոլորը տանել աղքատ կնոջ հասցեով:
- Երբ կինը կհարցնի, թե ով է ուղարկել այս մթերքը, կասես` սատանան, - պատվիրեց պետը:
Քարտուղարուհին ամբողջ մթերքը հասցրեց կնոջը: Հավատացյալ կինը երկար ժամանակ արցունքներն աչքերին շնորհակալություն էր հայտնում և օրհնում էր քարտուղարուհուն: Բայց երբ ուզում էր հրաժեշտ տալ, քարտուղարուհին հարցրեց.
- Իսկ չե՞ք ուզում իմանալ, թե ով է ուղարկել այս ամենը:
- Ոչ, դա ի՞նչ կարևոր է: Երբ Աստված հրաման է արձակում, նույնիսկ սատանան է ենթարկվում: