Մի՞թե հերկողը ցանելու համար ամբողջ օրը հերկում է… Եսայի 28.24

Ամռան մեկ օր անցնում էի գեղեցիկ մարգագետնի միջով, որի եզրերը արեւելյան գորգի նման ամուր էր, փայլուն եւ խիտ: Նրա մեկ անկյունում կար ծեր, հսկա մի ծառ, որի վրա անհամար թռչուններ իրենց բույնն էին շինել: Առավոտյան թարմ օդը հորդում էր նրանց ուրախ երգերով, աննկարագրելի ներդաշնակությամբ չորս բոլորը ողողել էին բազմագույն ծաղիկները:

Կանգնեցի, այս սքանչելի տեսարանը երկար նայելու եւ վայելեու համար, հոգեպես համոզված լինելով, որ Աստված սրանից ավելի գեղեցիկ տեսարան չի ստեղծել:
Հաջորդ օրը, երբ կրկին անցնում էի այնտեղով, ո՛վ զարմանք, տեսա ամեն ինչ փոխված: Քիչ հեռու նկատեցի մի մարդու, որ մարգագետինը հերկել եւ տակնուվրա էր արել: Կանաչ, թարմ խոտի տեղ հերկված հողն էր, եւ երգող թռչունների փոխարեն՝ հավեր: Անհետացել էին գեղեցիկ մանուշակները եւ գույնզգույն ծաղիկները: Շատ տխուր ասացի.«Ո՞ր անխիղճը դա արեց»:

Ճիշտ այդ ժամանակ, կարծես անտեսանելի մի ձեռք բացեց աչքերս եւ ցույց տվեց մի գեղեցիկ եւ հարուստ ցորենի դաշտ, որի մեջից երգելով անցնում էր զեփյուռը եւ օրօրում ցորենի ոսկե հասկերը: Քիչ առաջվա տգեղ եւ մերկ հողի շերտերը տեղի էին տվել շատ ավելի հարուստ ու գեղեցիկ սքանչելի մի տեսարանի:

Օ՜հ, երանի կարողանայինք տեսնել այն հարուստ հունձքը, որ մեր իմաստուն Մշակը, մեր գորովալի Սերմնացանը նպատակ ունի առաջ բերելու մեր կյանքների մեջ, երբ Նա ցավերի արօրով տակնուվրա է անում մեր հոգիների ամենախորունկ ծալքերը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.