Շուրջս լռություն է: Վաղ է: Ձեռքերումս մեկ գավաթ սուրճ է: Երկինքը դեռ մթնած է: Աշխարհը քնած է: Գալիս է նոր օր:

Մի փոքր ևս, և այն կգա: Նա փոթորկուն կմտնի իմ կյանք արևի ծագելու հետ: Առավոտվա լռությունը կփոխվի օրվա աղմուկով: Մենության անդրորրը կփոխարինվի մարդկային կարիքների համառությամբ: Վաղ առավոտվա թաքստոցը կհաղթահարվի որոշումներ կայացնելու անհնարժեշտությամբ:

Մոտակա տասներկու ժամը օրը կառաջադրի իր պահանջները: Բայց հենց հիմա ես պետք է կատարեմ ընրություն: Գողգոթայի շնորհիվ ես ունեմ ընտրություն: Դրա համար ես ընտրում եմ…

Ես ընտրում եմ սերը…

Ոչի՛նչ չի կարող արդարացնել ատելությունը, ոչ մի անարդարություն չպետք է ծնի դառնություն:

Ես ընտրում եմ սերը…

Այսօր ես սիրելու եմ Աստծուն և սիրելու եմ այն, ինչ սիրում է Աստված:

Ես ընտրում եմ ուրախությունը…

Ես թույլ կտամ Աստծուն Տեր լինելու ցանկացած հանգամանքների: Ես չեմ հանձնվի ցինիկ լինելու գայթակղությանը: Ես հրաժարվում եմ նայելու մարդկանց ոչ պակաս, քան՝ Աստծո ստեղծագործության: Ամեն իրավիճակ ես դիտարկելու եմ որպես հնարավորություն տեսնելու Աստծուն:

Ես ընտրում եմ խաղաղությունը…

Ես ապրելու եմ ներելով: Ես ներելու եմ, որպեսզի կյանք ունենամ:

Ես ընտրում եմ համբերությունը…

Ես ուշադրություն չեմ դարձնելու աշխարհիկ անհարմարություններին: Իմ տեղը զբաղեցնողին անիծելու փոխարեն ես ինքս կզիջեմ այն: Բողոքելու փոխարեն, որ ստիպված եմ երկար սպասել, ես շնորհակալ կլինեմ Աստծուն աղոթելու ևս մեկ հնարավորության համար: Բռունցքներս սեղմելու փոխարեն, փորձելով կատարել առաջադրանքը, ես կհաղթահարեմ այն՝ վերածելով զայրույթս ուրախության:

Ես ընտրում եմ բարությունը…

Ես բարի կգտնվեմ աղքատների հանդեպ, քանի որ նրանք մենակ են: Բարի կլինեմ հարուստների հանդեպ, քանի որ նրանք լի են վախով: Բարի ոչ բարիների հանդեպ, քանի որ Աստված բարի է եղել իմ հանդեպ:

Ես ընտրում եմ բարեպաշտությունը…

Ես կապրեմ առանց մի գրոշի գրպանումս, բայց երբեք չեմ վերցնի անազնիվ վաստակածը: Ես կնախընտրեմ անփառունակությունը, բայց երբեք չեմ պարծենա: Ես կխոստովանեմ, բայց չեմ մեղադրի: Ես նախընտրում եմ բարեպաշտությունը:

Ես ընտրում եմ հավատարմությունը…

Ես կկատարեմ խոստումներս: Նրանք, ովքեր ինձ պարտքով են տվել, չեն փոշմանի: Իմ աշխատակիցները չեն կասկածի խոսքերիս: Կինս հարցականի տակ չի դնի իմ սերը:

Ես ընտրում եմ հեզությունը…

Ոչ մի բանի չի կարելի հասնել ուժով: Ես հեզ կլինեմ: Եթե ձայնս բարձրացնեմ, դա կլինի միայն փառաբանության մեջ: Ես բռունցքս կսեղմեմ, բայց միայն աղոթքի մեջ: Եթե պահանջեմ, ապա միայն ինձանից:

Ես ընտրում եմ ինքնատիրապետումը…

Ես հոգևոր արարած եմ: Այս մարմնի մահից հետո իմ հոգին կբարձրանա: Ես թույլ չեմ տալիս մարմնավորին կառավարել հավիտենականին: Ես արբած կլինեմ միայն ուրախությունով: Ես կիրք կգտնեմ միայն իմ հավատքի մեջ: Միայն Աստված ազդեցություն կունենա ինձ վրա: Միայն Քրիստոսը կլինի իմ ուսուցիչը: Ես ընտրում եմ ինքնատիրապետումը:

Սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, բարեպաշտություն, հավատարմություն և ինքնատիրապետում: Ահա սրանց եմ տալիս ես իմ օրը:

Եթե հաղթեմ, գոհություն կհայտնեմ:

Եթե ձախողվեմ, կփնտրեմ ողորմություն ու շնորհ:

Իսկ երբ այս օրն ավարտվի, գլուխս կդնեմ բարձին ու կհանգստանամ…

Աղբյուրը՝ light-journal.info

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.