Եկեղեցու «թաղումը»
Մի քահանա եկավ ծառայելու գյուղում։ Նրան զգուշացրեցին, որ եկեղեցի ոչ ոք չի հաճախում։
Գալով գյուղ՝ նա մի հայտարարություն տարածեց, որտեղ գրված էր․«Վաղը տեղի է ունենալու Եկեղեցու թաղումը»։
Մարդիկ, հետաքրքրությունից ու զարմանքից դրդված, եկան եկեղեցի։
Դրված է գեղեցիկ դագաղ՝ ծաղիկներով շրջապատված։ Քահանան առաջարկեց յուրաքանչյուրին մոտենալ և հրաժեշտ տալ «հանգուցյալին»։
Մարդիկ հետաքրքրությամբ մոտենում էին դագաղին, խոնարհվում և սարսափից հետ քաշվում։
Դագաղում դրված էր հայելի, և ամեն մարդ այնտեղ իրեն էր տեսնում․․․