Եղե՛ք երեխաների նման. սա շա՜տ կարևոր է
Աստված ասաց.«Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը»: Մատթ. 18.3
Ինչպե՞ս հասկանալ այս արտահայտությունը: Աստված ասում է, որ նմանվենք երեխաներին, դառնանք նրանց նման: Ամեն մեկս, տեսնելով երեխայի, զգում ենք, որ մեծանալով կորցրել ենք ինչ-որ բան, իսկ երեխաներն իսկապես մեզանից լավն են:
Եղե՛ք երեխաների նման. սա շա՜տ կարևոր է.
- Երեխաները բնությամբ բաց են, շփվող
- Վաղ տարիքում երեխաները դեռևս պահպանում են խելքի, սրտի ու կամքի զարմանալի ամբողջականությունը
- Ներդաշնակությունը երեխայի հոգում թույլ է տալիս տեսնելու ներդաշնակությունը և իր շուրջը
- Երեխաներին բնորոշ է հասարակ լինելը, անմիջականությունը, հոգու յուրահատուկ ռեալիստականությունը
Հիշե՛ք, թե որքա՜ն երկար է երեխան սովորում մեր սովորական ժամանակային կատեգորիաները: Նա արդեն լավ խոսում է, շատ բան գիտի և հիշում է, բայց, օրինակ, «երեկ» կամ «մեկ տարի առաջը» նրա համար նույնն է:
Երեխան ավելի հաճախ ոչ մեկի հետ չի դատվում և վիճում, չի արհամարհում ոչ մեկին և ատելության զգացողությանը ծանոթ չէ («Եղբայրք, մտքով տղա մի եղեք, բայց չարության կողմից տղա եղեք...» 1 Կորնթ. 14.20)
- Երեխան ոչ ոքի չի իշխում, չի մեղադրում, չի նախանձում, չի ծաղրում մերձավորին, թշնամություն չի զգում
- Երեխային խորթ է կեղծավորությունը, նա չի ձգտում մարդկային պատվի ու փառքի, չի հավաքում ուրիշի հարստությունը
- Երեխան չի ձգտում ճոխության ու արծաթասիրության
- Հարստության մեջ էլ լինելով՝ երեխան չի հպարտանում իր դիրքով
- Աղքատության մեջ էլ գտնվելով՝ երեխան չի տխրում դրանից
Անթերի երեխան մարմնավորումն է հեզության, խոնարհության, ուրախության ու բարության: Ինքն էլ դա չգիտակցելով՝ նա ապրում է Աստծո օրենքներով՝ չպատասխանելով չարին չարով, չհիշելով վիրավորանքները, չհոգալով կարիքների մասին, ապավինելով Աստծուն: Հենց այս մարդկային լավագույն հատկությունների մասին է խոսում Աստված, որոնք հատուկ են երեխաներին, երբ խորհուրդ է տալիս մարդկանց վերցնել լավագույն հոգևոր հատկությունները՝ բնորոշ երեխաներին:
Եղե՛ք երեխաների նման. սա շա՜տ կարևոր է: Հավատքը երեխաների համար բնական է, այն հանդիսանում է նրանց կյանքի փորձառու մասը: Հակառակը՝ նրանց բնորոշ չեն կասկածները, տատանումները, խորամանկ իմաստությունը և ինքնաարդարացումը: Նրանց հավատքը հաշվենկատ չէ և ճշմարիտ է:
Երբ աշակերտները հարցրին Քրիստոսին, թե ո՞վ է մեծ Երկնային արքայությունում, Նա, երեխային կանգնեցնելով նրանց մեջ, ասաց.«...եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։ Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ» Մատթ. 18.1-4:
Երեխան, ծնունդից սկսած, «խեղճ» է, բայց տիրապետում է հեզության ու խոնարհության:
Եղե՛ք երեխաների նման. սա շա՜տ կարևոր է: Ստացվում է՝ երեխան, ծնունդից սկսած, արդեն տիրապետում է շատ որակների Երկնային արքայության կյանքի համար, սակայն մեծանալով դրանք թուլանում են, կորում կամ փոխվում հակառակ կրքերով:
Ճանաչել երևույթները, առարկաները անվերջ հարցերի ճանապարհով՝ որտեղի՞ց է ամեն ինչը, ինչո՞ւ և ո՞վ է ստեղծել և բնակեցրել այս աշխարհը կենդանի էակներով:
Ձգումը ճանաչողությանը ամեն նորին, ընդունակությունը հավատալ անկեղծորեն ու կարեկցել, վստահել ու սիրել: Երեխաները, ինչպես ոչ ոք, կարող են տարբերել մարդուն, ում կարելի է հավատալ և ում՝ ոչ:
Մնացե՛ք մի քիչ երեխա:
Աղբյուրը՝ bible-facts.ru
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը