…ձեր անձե՛րն ընծայեք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները՝ որպես արդարության գործիքներ, ընծայեցե՛ք Աստծուն: Հռովմ. 6:13

Երեկոյան գնացի եկեղեցի նվիրման մասին քարոզ լսելու համար: Քարոզից որոշ պատգամ չվերցրեցի: Բայց երբ քարոզիչը ծունկի եկավ աղոթելու, նա այս խոսքն ասաց.«Ով Տեր, դու գիտես, որ մենք հավատում եւ վստահում ենք Նրան, որ մեր տեղը մեռավ»:

Ահա սա եղավ ինձ տրված այդ օրվա պատգամը: Դուրս եկա եւ դեպի երկաթուղին քայլեցի եւ ամբողջ ժամանակ մտածում էի, որ նվիրումը ինձ համար շատ ավելի մեծ նշանակություն պիտի ունենա: Եվ վրաս վախ եկավ, բայց դրսի աղմուկի մեջից ականջիս մեջ հնչեց մի մեղմ ձայն.«Դու կարող ես վստահել այս մարդուն, որ քո տեղը մեռավ»:

Այդ օրը երկաթուղով ամբողջ ճամփորդության ժամանակ աչքերիս առջեւ պարզ դարձան այն բոլոր փոփոխությունները, զոհողություններն ու հուսահատությունները, որ պահանջում էր իմ ամբողջական նվիրումը եւ վախեցա:
Տուն հասնելուց հետո մտա սենյակս, ծունկի եկա եւ անցյալս հիշեցի: Ես քրիստոնյա էի, եկեղեցու պաշտոնյա, կիրակնօրյա դպրոցի տնօրեն, սակայն երբեք կատարյալ նվիրում չէի ունեցել:

Բայց, վախեցա, երբ մտածեցի, որ պիտի զոհեմ ինձ համար սիրելի բոլոր ծրագրերը եւ հույսերը, ինչպես նաեւ ընտրածս ասպարեզը:

Ես չէի տեսնում այն լավագույն բաները, որոնք պատրաստված էին Տիրոջ կողմից ինձ համար, եւ ես ետ էի քաշվում: Սակայն մեկ անգամ եւս մեծ զորությամբ եւ համոզումով ինձ եկավ նույն պատգամը.«Զավակս, դու անշու՛շտ կարող ես վստահել նրան, որ քո համար մեռավ»:

Բարեկամս, դու էլ կարող ես վստահել այս նույն Անձին, որովհետեւ Նա քո տեղն էլ մեռավ: Դու կարող ես հանձնել քո բոլոր ծրագրերը Նրան եւ վստա՛հ եղիր, որ Նա քո ակնկալածից շատ ավելի լավ եւ օգտակար կերպով պիտի կատարի դրանցից յուրաքանչյուրը Իր փառքի համար: Վստահիր Նրան լիովին: Ճ.Հ.Մաք

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.