Դուք սխալ խոսքեր էիք ասում հավատարիմ Աստծո մասին…
Այս դեպքը վաղուց է կատարվել, երբ երկաթուղին դեռևս այդքան տարածված չէր, որքան հիմա:
Փոստատար գնացքի ուղևորների թվում կար մի 80-ամյա ծերունի: Հայտնի չէ, թե այդ օրը ծերունու հետ ինչ էր կատարվել, սակայն նա վատախոսում ու պարսավում էր Աստծուն: Այդ խոսքերը բոլորի համար էին տհաճ, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել նրա հետ: Եվ, վերջիվերջո, նրա կողքին նստած երիտասարդը թեքվում է դեպի ծերունին, ձեռքը դնում նրա ձեռքի վրա ու ասում.
-Հարգելի՛ս, եթե կա մեկը, ում դուք շատ եք սիրում, ապա արդյոք ձեզ ցավ չէ՞ր պատճառի, եթե մեկ ուրիշը ձեր ներկայությամբ նրան վերագրեր աշխարհի ողջ չարիքը:
-Դե, իհարկե՛, այո,- ասում է ծերունին:
-Դուք, -շարունակում է երիտասարդը,- հենց նոր խոսում էիք Մեկի մասին, Ում ես շատ եմ սիրում, այնպես որ, մինչև հոգուս խորքը վիրավորեցիք ինձ: Դուք սխալ խոսքեր էիք ասում հավատարիմ Աստծո մասին, Ով երկնքում է ապրում: Ես դեռևս երիտասարդ եմ, բայց դուք մեկ ոտքով գերեզմանի մեջ եք: Պետք չէ այդպես վարվել:
Այս խոսքից հետո նա գրպանից հանում է Աստվածաշունչը, դնում ծերունու ծնկներին ու ասում.
-Կարդացե՛ք Աստծո Խոսքը ու մտածեք այն մասին, որ մարդը մեկ օր պետք է մեռնի, իսկ հետո Դատաստան է լինելու:
Ծերունին ամոթից շիկնում է, հետաքրքրությամբ երիտասարդին նայում: Օրեր անց նա զղջում է ու ներում գտնում Մեկի մոտ, Ում Անունը այն ժամանակ գնացքի մեջ անարգում էր:
Ըստ Ալեքսեյ Պռոխորովի ««Համեմունքներ» հոգևոր խորհանոցի համար» գրքի