Էվոլյուցիոն տեսությունը զբաղվում է օրգանական աշխարհի զարգացման օրինաչափությունների բացահայտմամբ և դրանց ուսումնասիրությամբ: Էվոլյուցիոն տեսության գիտական էտապի հիմնադիրը Չ. Դարվինն է: Նրա ուսմունքը շատ բազմակողմանի է, սակայն գլխավորը կայանում է նրանում, որ ըստ Դարվինի ամբողջ մարդկային գենոֆոնդը առաջացել է կապիկի էվոլյուցիոն զարգացումից:

Սակայն քրիստոնեական աշխարհը անդադար պայքար է մղել այս տեսություն դեմ, խոսելով մարդու Աստվածային ծագման մասին:

Բերեմ մի քանի գիտական փաստեր, որոնք ամբողջովին կոտրում են մարդու կապիկից առաջացած լինելու կարծիքը: Ուսումնասիրեք այս փաստերը և դուք կհամոզվեք, որ մարդը Աստծո անթերի գլուխգործոցն է:

ՈՒղեղ

Մարդկային ուղեղը մեկ օրում առաջացնում է ավելի շատ էլեկտրական ազդակներ քան աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցրած:

Մարդկային ուղեղում մեկ վայրկյանում տեղի է ունենում 100.000 քիմիական ռեակցիա:

Ուղեղի հիշողության ծավալը ավելի քան 4 ՏԲ կամ 4000 ԳԲ է։

Նյարդային ազդակները շարժվում են 270 կմ/ժ արագությամբ:

Աշխատանքի համար ուղեղին պահանջվում է այնքան էներգիա, որքան 10 վտ հզորությամբ էլեկտրական լամպին:

Մարդկային ուղեղի բջիջը կարող է պահել հինգ անգամ ավելի շատ տեղեկություն, քան ցանկացած հանրագիտարան:

Նեյրոնները շարունակում են աճել մարդու ողջ կյանքի ընթացքում:

Մարդկային ուղեղն 80%-ով բաղկացած է ջրից:

Գիշերն ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը:

Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է. այն 60% յուղ է պարունակում:

Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել՝ ցանկացած պահի: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:

Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել՝ ցանկացած պահի: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:

Մազեր

Մարդկային մեկ մազ կարող է կրել մոտ 100գ ծանրություն:

Մարդու մարմնի ամեն քառակուսի դյույմի վրա կա այնքան մազ, որքան շիմպանզեի: Բայց, իհարկե այդ մազերի մեծ մասը չի երևում, քանզի շատ բարակ ու բաց է:

Ամեն օր մենք կորցնում ենք 60-100 հատ մազ:

Կանանց մազերը տղամարդկանց մազերի կես դիամետրն են: Տղամարդկանց մազերն ավելի հաստ են: Տարբեր ռասսաների մոտ մազի հաստությունը նույնպես տարբեր է:

Ապացուցված է, որ եթե տղամարդը չսափրի իր մորուքը, այն ամբողջ կյանքի ընթացքում կաճի շուրջ 9 մետր, որն ավելի երկար է, քան կետադելֆինը:

Մազերը մեկ օրում աճում են 0.35-0.40 մմ։

Դեմք

Լեզուն իր վրա պարունակում է մոտ 9000 համի զգայարաններ:

Ժպտալու համար դուք լարում եք ձեր 17 մկանները, իսկ խոժոռվելու համար` 43-ը:

Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է:

Ատամները մարմնի միակ մասերն են, որոնք չեն կարողանում ինքնավերականգնվել: Եթե դուք երբևէ ջարդել եք ձեր ատամը, դուք կիմանաք այս դառը ճշմարտությունը: Ատամը արտաքինից պատված է էմալով, որը կենդանի հյուսվածք չէ: Քանի որ այն կենդանի չէ, այն չի կարող վերականգնվել:

Զգայարաններ

Աչքը ընդունակ է տարբերակել 130-250 գույներ

Տեսողությունը կյանքի կարևոր բաղադրիչներից է, և այն իրագործելու համար օրգանիզմը գործի է դնում ուղեղի ½ մասը:

Աչքերը ուղեղին հաղորդում են տեղեկատվության հսկայական ծավալ անգամ մեկ ժամի ընթացքում: Այդ տեղեկատվության ստացման և վերլուծության ծավալները համադրելի  են մի քաղաքի ինտերնետ պրովայդերի հզորությանը:
Քիթը հիշում է 50 000 տարբեր բուրմունքներ:

Ներքին օրգաններ

Մարդն ունի մոտավորապես 60.000 մղոն արյունատար անոթ: Ավելի լավ հասկանալու համար նշենք, որ Երկրի շուրջ երկարությունը 25.000 մղոն է: Եթե արյունատատ անոթները իրար հետևից շարվեին, 2 անգամ կգերազանցեին Երկրի շուրջ եղած երկարությունը:

Ամենամեծ ներքին օրգանը փոքր աղիքն է: Երկու աղիքներից փոքր կոչվածը չորս անգամ երկար է չափահաս մարդու միջին հասակից:

Մարդու սիրտը կարողանում է առաջացնել այնքան ճնշում, որը արյունը կարող է նետել մոտ 10 մետր: Հենց այդ ուժեղ ճնշման պատճառով էլ առաջանում են սրտի զարկերը:

Մարդու թոքերի գումարային մակերեսը թենիսի կորտի չափ է, որի շնորհիվ գազափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել գազափոխանակությունը և ապահովել թթվածնի անընդհատ մուտքը արյան մեջ:

Մարդու ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, քանի որ ձախ հատվածում գտնվում է սիրտը:

Ստամոքսում պարունակվող թթուն կարող է քայքայել ածելին:

Մարդու մարմնի բոլոր արյունատար անոթների երկարությունը մոտ 96 000 կմ է:

Մանրադիտակային մակարդակ

Մաշկի յուրաքանչյուր 2,5 սմ-ի վրա կա շուրջ 32 միլիոն բակտերիա: Գերմաֆոբները սակայն չպետք է անհանգստանան, այդ բակտերիաների մեծ մասը անվնաս է, իսկ մի մասը նույնիսկ օգտակար է:

Մաշկը փոխվում է ամեն 27 օրը մեկ: Մաշկը պաշտպանում է մարդու օրգանները, որից չորանում և վնասվում է: Մաշկի մի մասը պահպանվում է տանը փոշու տեսքով:

Ամեն րոպե մարդու օրգանիզմում մահանում է 300 միլիոն բջիջ: Չնայած որ այս թիվը ահռելի է թվում, այն իրականում շատ փոքր է մարդու օրգանիզմում առկա բջիջների համեմատությամբ: Մարդու օրգանիզմում առկա բոլոր բջիջների քանակը որոշ հաշվարկներով տատանվում է 10-50 տրիլիոնի սահմաններում, այնպես որ մի քանի հարյուր միլիոնը կորցնելը այդքան էլ սարսափելի չէ:

Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմն արտադրում է 300 մլրդ նոր բջիջ:

Յուրաքանչյուր մարդու լեզվի հետքը անկրկնելի է: Ամեն մի լեզու յուրօրինակ է և լեզվի հետքով հնարավոր է ճանաչել մարդու ինքնությունը մատնահետքերի պես:

Օրգանիզմում բավականաչափ երկաթ կա 7,5 սմ-ոց երկաթե մեխ ստանալու համար:

Մարդու օրգանիզմը 30 րոպեում այնքան ջերմություն է արտադրում, որը բավական է մոտ 1,5 լիտր ջրի եռման համար:

Աղբյուրը՝ avetaber.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.