Բայց Դու կաս ու կմնաս… Եբր. 1.11

Որքա՜ն լքված եւ մենակ ընտանիքներ կան, որոնց շուրջը նստողները չեն կարող չարտասվել: Նրանք մենակ ու մոռացված են զգում իրենց: Սակայն նրանց հե՛նց կողքին կա Մեկը, որ հաճախ,Նրա ներկայությունը չի զգացվում, ինչը որ ցավալի է:
Այս զգացմունքը հաճախ կախված է մեր միջավայրից եւ տիրող մթնոլորտից, կամ ֆիզիկական տկարություններից: Անշուշտ անձրեւը, մշուշը, մարմնի ցավերը ազդում են մեր մտածողության վրա, սակայն կա մի գիտակցություն, որը երբեք չի ազդվում վերը նշվածներից: Դա հավատքն է:

Հավատքը այն է, որ այդ գերսիրելի Անձը սքանչելի, հանդարտեցնող, մխիթարող եւ օրհնյալ Իր ներկայությամբ իրականում մեր մոտ է, եւ մենք առանց տեսնելու սիրում եւ հավատում ենք Նրան:

Նա այստե՛ղ է, մեզ շա՛տ մոտ, մի՛շտ, ամե՛ն ժամանակ եւ իրապե՛ս եւ ճշմարտապես ներկա՝ Իր պաշտելի Անձով:

Չէ՞ որ Ինքն ասաց. «Ահա Ես ձեզ հետ եմ ամեն ժամանակ…» Մատթ. 20.28: Նա մեզ երբեք չլքող բարեկամն է եւ ամենակարող Տերը: Ուստի սրբի՛ր արցունքներդ եւ վայելի՛ր Նրա բուժիչ ներկայությունը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.