Իմ Աստվա՛ծ, գիտես, որ Քեզ սիրում եմ,
Ուզում եմ հավետ Քեզ ծառայել,
Եվ հենց այս կարիքով դիմում եմ Քեզ`
Օգնի՛ր այս պայքարում հաղթել:

Դու իմ միակ հույսն ես,
Իմ ուրախությունն ես,
Իմ Փրկիչն ու Տերն ես
Միայն Դու և միայն Դու:

Ու թեև կյանքի ճամփան շատ նեղ է,
Եվ ցավն ու վիշտն են ուղեկցում,
Ու թեև առաջին սերն իմ պաղում է,
Օգնի՛ր ինձ այս մեծ պայքարում:

Ինձ փորձի՛ր սիրո և հավատքի մեջ
Եվ տուր ինձ շնորհակալ մի սիրտ...
Ինձ գտար Դու, երբ անհետ կորած էի,
Տվեցիր ինձ երջանկություն, հանգիստ:

Դու կյանքի աղբյուր ես
Դու ուժի աղբյուր ես,
Իմ Փրկիչն ու Տերն ես,
Միայն Դու և միայն Դու:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.