Մարդիկ շատ միջոցների են դիմում կատարելագործվելու համար՝ գրքեր, օնլայն դասընթացներ, անձնական խորհրդատվություն՝ փոխելու այն, ինչ կանք:

Եվ մարդիկ մեծամասամբ հաջողության չեն հասնում, քանի որ ցանկանում են ունենալ մեծ առաջընթաց  իրենց կյանքում կատարած փոքր փոփոխություններով:

Դուք չեք կարող ունենալ երկուսն էլ: Հիսուսը պարզ ասում է, որ այն նոր աշխատանքը, որ Նա պատրաստվում է կատարել մեր մեջ, մեծ փոփոխություններ է ակնկալում:  Ինչքան շուտ պատրաստենք մեր անձերը, այնքան արագորեն այն տեղի կունենա:

«Եվ ոչ որ նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի,որովհետև նոր գինին տիկերը կպատրի, գինին կթափվի ու տիկերը կփչանան, բայց նոր գիինին նոր տիկերի մեջ պետք է լցվի»: Ղուկաս 2.22

Եթե դու ցանկանում ես, որ փոփոխություն լինի, չպետք է շարունակես վարվել այնպես, ինչպես նախկինում: Հրեաներն ամուր կառչած էին օրենքի հին համակարգին: Հիսուսը եկավ, որ փոփոխություններ կատարի, և այլևս օրենքի կատարման հին ձևը չէր աշխատի: Այդպիսով՝ նրանք հայտնվեցին հոգևոր ակոսում և այլևս չէին կարողանում հասկանալ Աստծո սիրտը:

Գինու տիկերն այն ժամանակ պատրաստվում էին այծի մաշկից: Մարդիկ շրջում էին դրանք և ներսում գինի լցնում, որ խմորվի: Խմորումից առաջացած գազը ձգում է մաշկը, և այն չի պատռվում: Եվ այն կարող էր օգտագործվել միայն մեկ անգամ, քանի որ եթե նոր գինին լցնեք արդեն իսկ ձգված մաշկի մեջ, այն կպայթի ու գինին կթափվի:

Հիսուսը նոր գործ է ուզում կատարել քո կյանքում, բայց Նա դա չի անելու քո հին տարբերակներով:

Դու պետք է սովորես Նրա ճանապարհները և հետ կանգնես որոշ հին սովորություններից: Երբ մենք հետևում թողնենք հին ապրելակերպը, կսկսենք մեր կյանքում նոր աճ տեսնել:

Մի՛ անհանգստացիր, այլ վստահի՛ր  Հիսուսին և թույլ տո՛ւր, որ Նա առաջնորդի քեզ այնտեղ, ուր ինքն է ուզում:

Հեղինակ՝ Չ. Մուսելուայթ
Աղբյուրը՝ dailywalkdevotion.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.