Անդունդն ասում է. «Այն իմ մեջ չէ»: Հոբ. 28.14

Ես հիշում եմ, որ մի ամառ ես համոզված էի, որ ինձ անհրաժեշտ է գնալ ծով, մի քիչ կազդուրվելու համար: Երբ գնացի, կարծես ծովը ասաց. «Փնտրածդ իմ մեջ չէ»:
Ես այնտեղ չգտա իմ փնտրած կազդուրվելը: Հետո մտածեցի, թե լեռներում պիտի գտնեմ հանգիստս եւ այնտեղ գնացի, սակայն նրանք էլ նույն բանը ասացին եւ ինձ չգոհացրեցին: Այն ժամանակ ասացի, թե Աստծո անսահման սիրո եւ Նրա բարեկամության կարիքն ունեմ:

Իմաստության համար էլ ծովերը ասացին. «Մեր մեջ չէ նա եւ նրա գինը ոսկուց ու թանկարժեք գոհարներից ավելի թանկ է»: Եվ ահա կրկին տեսա, թե Քրիստոսն է մեր իմաստությունը եւ մեր մյուս բոլոր կարիքները լցնողը: Նրա հավիտենական բարեկամության եւ մեծ սիրո հայտնությունն է մեզ ճշմարտորեն հանգիստ տվողը:

Դու չես կարող արծիվը անտառում բանտարկել: Դու կարող ես նրա շուրջը հավաքել իր սիրած երգող թռչուններից շատերին, մայրի ծառերով շրջապատել նրան եւ նրան տալ իր սիրած բոլոր կերակուրները: Բայց արծիվը դրանք պիտի արհամարի եւ իր թեւերը թափահարելով պիտի սլանա բարձր լեռները, աչքերը հառած Ալպյանների այն բարձրունքներին, որտեղ ծնվել ու ապրել է նա եւ որտեղ վարժվել է լսել փոթորիկների սուլոցն ու երգը, ջրվեժների նվագը:

Մարդու հոգին արծվային իր սավառումների մեջ իր գոհացումն ու հանգիստը պիտի գտնի միմիայն հավիտենական ժայռ ու վեմ հանդիսացող Տեր Հիսուս Քրիստոսի մեջ: Նրա հայրենիքն ու հավերժական բնակավայրը երկնքի սրահներն են: Նրա ինքնապաշտպանության եւ պայքարի զենքերը Աստծո նկարագրի անփոփոխելի հատկություններն են: Ո՛վ Տեր, դու մեզ ապավեն եղար ազգից մինչեւ ազգ: Մաքտոֆ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.